Տնտեսություն 13:51 07/09/2015

Ռուսաստանում գնված մեքենան Հայաստան ներմուծելիս ի՞նչ գումար պետք է վճարել. Պարզաբանում է Ֆիննախը

Ռուբլու արժեզրկման հետևանքով ռուսաստանյան շուկայում մեքենաների առք ու վաճառքն ակտիվացել է:  Ռուսաստանում աշխատող հայաստանցիներ նախընտրում են ձեռքին եղած գումարով մեքենա ձեռք բերել, ապա Հայաստան տեղափոխել: ԵՏՄ անդամ դառնալուց հետո ինչքա՞ն պետք է վճարել ներկրվող մեքենաների համար:

Այս ու մի քանի հարցերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն Panorama.am-ը ստացել է ֆինանսների նախարարությունից:

-Եթե Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում ձեռք է բերել մեքենա, Հայաստան բերելու դեպքում ի՞նչ գումար է վճարելու: Ինչպե՞ս է հաշվարկվում այդ գումարը:

- «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաներ ներմուծելու դեպքում ֆիզիկական անձինք կրում են ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն:

Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի հարկման բազան որոշվում է «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով, համաձայն որի՝ հարկման բազան ձևավորվում է ապրանքների ձեռք բերման արժեքի և նույն հոդվածով սահմանված այլ ծախսերի և վճարների հանրագումարից: Ընդ որում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության (այդ թվում ներմուծման դեպքում) նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, գրության 1-ին և 3-րդ կետերով նշված դեպքերում ՌԴ-ից ներմուծվող ավտոմեքենայի համար ապրանքների ձեռք բերման արժեքի և վերը նշված հոդվածով սահմանված այլ ծախսերի և վճարների հանրագումարի հիման վրա հաշվարկվում է ԱԱՀ-ի գումար՝ 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որը ՀՀ պետական բյուջե է վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հարկ է նկատոի ունենալ նաև, որ «ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն ներմուծվող ապրանքների՝ ԱԱՀ-ով և (կամ) ակցիզային հարկով հարկման բազաները փոքր են հարկային մարմնի տեղեկատվական բազայում ներմուծման հաշվետու ժամանակաշրջանում առկա՝ նույն ապրանքների ներմուծման հարկման բազայի 80 տոկոսից, ապա հարկային մարմնի ներկայացրած գրավոր ծանուցագրի հիման վրա, մինչև այդ ծանուցագրի ներկայացման օրվան հաջորդող տասներորդ օրը ներառյալ, ներմուծողի կողմից վճարվում է ծանուցագրում նշված հարկման բազայի 80 տոկոսի և իր կողմից հաշվարկված հարկման բազայի տարբերությունից հաշվարկվող հարկերը:

-Եթե ձեռք բերած մեքենան ռուսական արտադրության չէ, ի՞նչ գումար է գանձվում ներմուծման դեպքում:

-Մաքսային միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետին համապատասխան՝ Միության ապրանքներ (այդ թվում` տրանսպորտային միջոցների) են համարվում Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքները, որոնք ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք և ստացել Մաքսային միության ապրանքների կարգավիճակ՝ նույն Օրենսգրքին և (կամ) Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ անդամ պետությունների Միության շրջանակներում` իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն Պայմանագրով նախատեսված դեպքերի։
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք որ, եթե գրությամբ նշված դեպքում տրանսպորտային միջոցը հանդիսանում է Միության ապրանք, ապա ՌԴ-ից ՀՀ ներմուծվելիս մաքսային ընթացակարգերով ձևակերպումներ չեն կատարվում և ներմուծման մաքսատուրքեր չեն գանձվում:

Այն դեպքում, երբ ՌԴ-ից ՀՀ ներմուծում է Մաքսային միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին համապատասխան Միության ապրանք չհանդիսացող օտարերկրյա ապրանքներ (այդ թվում` տրանսպորտային միջոցներ), ապա դրանք ենթակա են ձևակերպման «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Ներմուծման մաքսատուրքերը հաշվարկվում են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերով, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հավելվածով նախատեսված ժամկետներում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, որոնց համար սահմանված են Միության միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր: Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկին, ապա վերջինս հաշվարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}