«Աշտարակ կաթ»-ը գյուղացիներից մթերված կաթի գումարը սկսել է վճարել
«Աշտարակ» կաթ ընկերությունը արդեն մի քանի ամիս է գյուղացիներից մթերված կաթի գումարը չի կարողանում վճարել, սակայն վերջին օրերին սկսել է վճարումներ իրականացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով մթերված կաթի դիմաց վճարումներին:
Նշենք, որ Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ դժգոհել են, որ ընկերությունը երկու-երեք ամիս է չի վճարում մթերված կաթի գումարը:
Նախարարը ևս հաստատեց, որ հատկապես Լոռու մարզում նման խնդիր կա: «Մենք «Աշտարակ կաթ» ընկերության հետ ամենօրյա աշխատանք ենք տանում: Վերջին մի քանի օրերին սկսել են վճարումներ կատարել: Օրինակ` Ագարակ համայնքում արդեն 2 մլն դրամ վճարել են: Պայմանավորվածություն կա համայնքապետի և մարզպետարանի հետ, որպեսզի գրաֆիկ կազմեն և ըստ այդմ՝ վճարումներ կատարեն»,- ասաց նախարարը:
Ըստ Ս.Կարապետյանի՝ ընկերությունը ունի խնդիրներ, սակայն նախարարությունը փորձում է աջակցել, որպեսզի դրանք լուծում ստանան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան