Հայտնի հեռուստաաստղը փակել է մեքենայի համարները` կայանման վարձը չվճարելու համար (լուսանկարներ)
Հայտնի շատ անձինք հաճախ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բայց չեն ցանկանում վճարել խախտման համար: Այդպես է վարվել նաև ռուսական ТНТ հեռուստաընկերության աստղ, հայտնի «Дом 2» րեալիթի շոուի հաղորդավար Քսենիա Բորոդինան: 32-ամյա կինը մոսկովյան սրճարաններից մեկը գնալու համար մեքենան կայանել է չթույլատրվող վայրում: Ավելին, արգելված վայրում կայանելուց հետո Բորոդինան դուրս է եկել մեքենայից ու թղթով փակել մեքենայի համարանիշները, գրում է Super.ru-ն:
Նման խորամանկությունը վարչական խախտում է, որի համար վարորդին սպառնում է 3000 ռուբլի տուգանք` ընդհուպ մինչև վարորդական իրավունքից զրկում: Սակայն նա որոշել է խնայել 60 ռուբլի կայանման մեկ ժամի դիմաց: Լրատվամիջոցը պարզել է, որ ընկերների հետ Բորոդինան սրճարանում անցկացրել է 3 ժամ` խնայելով ընդհանուր առմամբ 180 ռուբլի: Մեքենան նստելուց առաջ Բորոդինան հանել է համարանիշի վրայից թուղթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ