Թուրքիայի Սիլվան շրջանում տանկեր են տեղակայվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում պարետային ժամ է հայտարարվել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «internethaber.com» լրատվակայքի համաձայն՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) ներկայացուցիչները զինված հարձակում են իրականացրել բախումների ժամանակ փողոցներում փորված փոսերը լցնելու ընթացքում աշխատողների անվտանգությունն ապահովող ոստիկանների նկատմամբ: Հարձակման արդյունքում սպանվել է ոստիկան Ալի Օզթուրքը: Նշյալ հարձակումից հետո Սիլվանում պարետային ժամ է հայտարարվել: Սեպտեմբերի 13-ի երեկոյան Սիլվան են բերվել տանկեր և այլ զրահապետ մեքենաներ և դիրքավորվել շրջանի տարբեր հատվածներում:
Ըստ աղբյուրի` Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում «Իսլամական Պետության» (ԻՊ) երիտասարդական թևը համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (ՀԺԱԿ –Ճ /DHKP-C) կողից ոստիկանների նկատմամբ զինված հարձակում է նախապատրաստվել:
Դիարբեքիրի նահանգապետարանը սեպտեմբերի 13-ին ժամը 05:00-ից մինչև հաջորդ հայտարարությունը պարետային ժամ է հայտարարել: Պարետային ժամի մասին հայտարարությունից հետո ողջ քաղաքի էլեկտրամատակարարումը անջատվել է: Սուր նահանգում ոստիկանական գործողություններին աջակցել են ռազմական ուղղաթիռները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին