Իրանի երկու բնակչուհու տուգանել են հիջաբը սխալ կրելու համար
Իրանի քաղաքային դատարանը երկու իրանցի կանանց տուգանել է սխալ կերպով հիջաբ կրելու համար: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, «Անցած մի քանի օրերին դատարանը քննել է հիջաբը սխալ կերպով քննելու մի քանի դեպքեր, որից երկուսի պարագայում նշանակվել է տուգանք 9 մլն ռիալ (մոտ 140 հազար դրամ)»,-գրել են իրանական լրատվամիջոցները՝ չմանրամսնելով, թե ինչպես են կանայք հիջաբը կրել:
Իրանական իշխանությունները խոստացել են կանգնեցնել ու ձերբակալել ավտոմեքենան վարող այն կանանց, ով սխալ կերպով հագած կլինեն հիջաբը:
Նշվում է, որ Իրանի տարածքում բոլոր կանայք պարտավոր են հիջաբն այնպես հագնել, որ նրանց գլուխն ու վիզը ծածկված լինի: Սակայն տարեցտարի այդ կանոնները մեղմացվեցին, չանայած ոստիկանության գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները