Տարածաշրջան 18:21 18/09/2015

Ալիևը նոր որոնումների մեջ է. Բժեզինսկու մատնանշած խցանն այդպես էլ չբացվեց

«Ադրբեջանի խոցելիությունը տարածաշրջանի համար հղի է առավել նշանակալի հետևանքներով, քանի որ իր տեղակայվածության շնորհիվ այս երկիրը հանդիսանում է աշխարհաքաղաքական հենակետ: Ադրբեջանը կարելի է անվանել կենսական նշանակություն ունեցող «խցան», որը փակում է Կասպից ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի հարստություններով լցված «շիշը»:
Զբիգնև Բժեզինսկի. «Շախմատային մեծ խաղատախտակ».1997

Ամերիկացի հանրահայտ քաղաքական վերլուծաբանի այս տողերը մեծ ծառայություն են մատուցել Ադրբեջանին, քանի որ ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո արևի տակ իր տեղը փնտրող Ադրբեջանը հնարավորություն ստացավ Բժեզինսկու ծանրակշիռ խոսքերը օգտագործել սեփական կարևորությունը ուռճացնելու և հնարավորինս շահավետ դիրքերից ներկայանալու համար: Ալիևները սկսեցին կարծել, թե Ադրբեջանը գտնվում է աշխարհի կենտրոնում և «բոլոր ճանապարհները տանում են դեպի Բաքու»:
Իրականում պետք է նշել, որ Բժեզինսկու սահմանումը 1990-ականների վերջին Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարևորության վերաբերյալ միանգամայն ռեալ էր:

Խնդիրը նրանում է, որ այդ ժամանակահատվածում սկսեց սաղմնավորվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված ռեսուրսների և դրանք ներկրելու ուղիների բազմազանեցման քաղաքականությունը: Ծրագրվող այսպես կոչված «Հարավային գազային միջանցքը» պետք է դառնար խողովակաշարային համակարգերի ցանց, որոնց միջոցով Կասպից ծովի ավազանից և Կենտրոնական Ասիայից նավթը և բնական գազը հնարավոր կլիներ տեղափոխել Եվրոպա`շրջանցելով Ռուսաստանը, իսկ դրա համար գոյություն ուներ ընդամենը 2 ճանապարհ`Իրան կամ Ադրբեջան: Միջուկային խնդրի շուրջ ծավալվող լարվածությունն ու պայթյունավտանգ հարաբերոթյունները Իրանի հետ Արևմուտքին զրկեցին այլընտրանքից, և Ադրբեջանը գնահատվեց որպես էներգետիկ ռեսուրսներով հարուստ կասպյան և կենտրոնասիական տարածաշրջանի, ասել է թե` «շամպայնի շշի խցանը»:

Ստեղծված հանգամանքները բացառիկ նպաստավոր իրադրություն էին ձևավորում Ադրբեջանի համար`առավելագույն քաղաքական և նյութական օգուտներ ստանալու առումով, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ալիևներին վիճակված չէ տեսնել «ադրբեջանական երազանքի» դարաշրջանը:

Դրա պատճառները մի քանիսն են.

Ենթակառուցվածքների բացակայությունը և տարածաշրջանային բարձր ռիսկայնությունը ներդրումների համար
Եվրոպային էներգակիրների գլխավոր մատակարարի հաստիքին հավակնող Ադրբեջանը նախ չունի խողովակաշարային ենթակառուցվածքներ: Վերջին շրջանում կառուցվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որով սկսվեց նավթի արտահանումը Բաքվից դեպի Եվրոպա, և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որը թեև կառուցվեց Թուրքիային գազ մատակարարելու համար, սակայն դիտարկվում է որպես հիմք ապագա ավելի խոշոր նախագծերի համար: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր սակավ ռեսուրսներով միայնակ ուղղակի չի կարող բավարարել եվրոպական պահանջները: Ադրբեջանի գազի ապացուցված պաշարների ծավալը (0,9 տրիլիոն մ3) մոտավորապես այնքան է, որքան սպառում են եվրոպական երկրները 2 տարում: Մյուս կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներ պահանջող էներգանախագծերը պետք է անցնեն բավականին ռիսկային տարածքներով, որտեղ առկա են առնվազն մի քանի բացահայտ և լատենտ ռազմական կոնֆլիկտներ: Դրանց թվում են ղարաբաղյան, հարավ-օսեթական և աբխազական հակամարտությունները, քրդերի հրահրած անկարգությունները Թուրքիայի արևելքում, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական փակ սահմանները: Կապիտալի ներդրումը ակտիվ ռազմական կոնֆլիկտներով հագեցած տարածաշրջանում ստիպում է նավթարդյունաբերության ոլորտի գիգանտներին առավել զգուշավոր ու պասիվ կեցվածք ընդունել «Հարավային գազային միջանցքի» կենսագործման ընթացքում:

Կասպից ծովի կարգավիճակի հիմնախնդիր

Նավթագազային ռեսուրսների տիրապետելուց զատ Ադրբեջանը առավել կարևորվում է իր տարանցիկ ներուժով: Իսկ այստեղ անմիջապես առաջ է գալիս Կասպից ծովի հիմնահարցը: Բանն այն է, որ գոյություն ունի Կասպից ծովի ջրային տարածքների բաժանման (դեմարկացիայի) խնդրի չլուծվածություն, քանի որ դեպի Կասպից ծով ելք ունեցող 5 երկրները`Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանն ու Իրանը, ոչ մի կերպ չեն կարողանում մշակել բոլոր կողմերին բավարարող սկզբունքներ, որոնք թույլ կտան օգտագործել ծովի ջրային ռեսուրսները և կամ նրա հատակով կառուցել ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշար: Մեծ հաշվով այստեղ գլխավոր խնդիրը հարուցվում է Ռուսաստանի կողմից, ով երբեք թույլ չի տա այնպիսի մի խողովակաշարի կառուցումն իր հետնաբակում, որը կհարվածի սեփական ռազմաքաղաքական և տնտեսական շահերին: Իսկ առանց խողովակաշարի կառուցման հնարավոր չէ իրականացնել էներգակիրների տեղափոխում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա:

Թղթի վրա մնացած խոշորամասշտաբ «Նաբուկկո» էներգանախագիծը եկավ ապացուցելու այս տեսության իսկությունը:

Նավթի գների անկումը միջազգային շուկայում
Անցած մեկ տարվա ընթացքում աշխարհը մտավ առավել դինամիկ զարգացումների փուլ: 2014թ-ի սեպտեմբերից սկսած նավթի համաշխարհային շուկայում առաջացավ արտադրանքի ավելցուկ, որը հանգեցրեց նավթի գների աննախադեպ անկման: Նավթարդյունաբերության հաշվին գոյատևող տնտեսությունները լուրջ հարված կրեցին, դրանից զերծ չմնաց նաև Ադրբեջանը. այս տարվա փետրվարին ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվեց  34%-ով, իսկ ազգային արժույթի արժեզրկումը կանխելու համար իրականացվող դոլարային ինտերվենցիայի հետևանքով Ադրբեջանի պահուստային ֆոնդը նախորդ տարվա հուլիսից սկսած կիսով չափ կրճատվեց` 15,1 մլրդ. դոլարից հասնելով 7,3 մլրդ.-ի: Տնտեսագետների կանխատեսմամբ`Ադրբեջանին սպասվում է ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք, որի դեպքում ճգնաժամային հետևանքները կլինեն շատ ավելի շոշափելի:

Աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի փոփոխությունը եվրասիական տարածաշրջանում
2013թ-ից սկսած Իրանի և Արևմուտքի միջև երկարատև լարված հարաբերություններից հետո սկսեց ծավալվել արդյունավետ երկխոսություն, որը տանում է դեպի միջուկային խնդրի հարթեցմանը և Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացմանը: Գործընթացը, որը դեռ իր լիարժեք ավարտին չի հասել, կասկածելու տեղիք առայժմ չի տալիս: Սա նշանակում է, որ Բժեզինսկու նշած «Շամպայնի շիշը և դրա խցանը» արմատապես կորցնում են իրենց կարևորությունը, քանի որ Եվրոպան ազատ մուտքի իրավունք է ստանում իրանական ածխաջրածնային հսկայական պաշարների նկատմամբ: Արդեն շրջանառվում են տեսակետներ, համաձայն որոնց` Իրանը առաջիկա տասնամյակում կարող է դառնալ Եվրոպայի գազի խոշորագույն մատակարարը`առաջ անցնելով Ռուսաստանից:

Ավելին, մինչ Եվրոպան անցած տասնամյակի ընթացքում միջոցներ էր որոնում կենտրոնասիական գազը իրեն հասանելի դարձնելու համար, Չինաստանը գրավեց Կենտրոնական Ասիայի էներգետիկ շուկայի զգալի մասը, և հիմա ստացվում է մի իրավիճակ, երբ Արևմուտքին ոչ միայն այլևս չեն հետաքրքրում ադրբեջանական ռեսուրսներն ու աշխարհագրական դիրքը, այլև «շամպայնի շշի մեջ թաքնված հարստությունն» է սկսել այլ ուղղությամբ հոսել` չնկատելով կարծես Ադրբեջանի ստանձնած «խցանի» դերակատարությունը:

Ռուսաստանի հետ գերլարված հարաբերություններ ունեցող Եվրոպան գնում է Իրանի հետ հաշտեցման և ռուսական գազին այլընտրանք փնտրում է այստեղ, Չինաստանը գնում է կենտրոնասիական գազն ու նավթը, և բոլորը կարծես երջանիկ են, մինչդեռ ցայտնոտային վիճակում հայտնված Իլհամ Ալիևը, ով հավակնում էր հետխորհրդային տարածաշրջանի ամենաինքնաբավ առաջնորդի կոչմանը, շռնդալից ապտակ է ստանում սև խավիարի սիրահար հանդիսացող իր եվրոպացի գործընկերների կողմից. սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը հրաժարվեց դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան`մասնակցելու սպասվող խորհրդարանական ընտրություններին`համարելով, որ ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ երկրում կարող են անցկացվել ժողովրդավարական ընտրություններ:

Իլհամ Ալիևի ռեժիմը նոր իրադրության պայմաններում կարիք ունի առավելագույնս արագ վերանայելու արտաքին քաղաքական ռազմավարությունը, քանի դեռ վերահաս ֆինանսական ճգնաժամն ու հասունացող սոցիալական բունտը չեն սասանել ապշերոնյան հանրապետության հիմքերը` առաջ բերելով տարածաշրջանում բացարձակապես անկանխատեսելի սցենարներ:
Բոլոր կասկածները կան, որ եթե աշխարհաքաղաքականության ամերիկացի գուրուններից որևէ մեկը մոտ ապագայում մի նոր մենագրությամբ Ադրբեջանին ցույց չտա իր իրական տեղը, Ալիևի վարչակարգը կարող է ձախողել իր որոնումներն ու արժանանալ ավտորիտար մյուս երկրների ճակատագրին:

Դանիել Շահումյան., քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}