Քաղաքական 15:28 22/09/2015

Stratfor. Ավարտին հասցնելով ղարաբաղյան հակամարտությունը

«Stratfor» հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանները անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` նկատելով, որ հակամարտությունը վերջին շրջանում նոր փուլ է թևակոխել:

Հոդվածում փորձագետները գրում են. «Վերջին ամիսներին կողմերը ակտիվացրել են մարտական զորավարժությունները, ինչպես նաև հաճախակի հանդիպումներ անցկացրել ռուս պաշտոնյաների հետ՝ նպաստելով տեղական մամուլում մոտեցող հանգուցալուծման վերաբերյալ տեղեկատվության շահարկմանը։

Իսկապես, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախատեսում են հանդիպում անցկացնել Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր Ասամբելայի շրջանակում։ Սակայն հստակ չէ, որ այն շրջադարձային է լինելու։ Հակամարտության հանգուցալուծման համար անհրաժեշտ է Կովկասյան տարածաշրջանում առկա քաղաքական դաշինքների և հարաբերությունների ցանցի վերակազմավորում, ինչը կարող է նաև կործանարար գործընթաց լինել։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը 2014 թվականից ի վեր էապես փոխել է քաղաքական իրադրությունը տարածաշրջանում․ գուցե, Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են փոփոխություններ կատարել Լեռնային Ղարաբաղում։

Ղարաբաղյան հակամարտության հետագիծը մշտապես հիմնված է եղել երեք խաղացողների վրա՝ Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է տարբեր հեռանկարներ։ Որպես հաղթող կողմ՝ Երևանը ցանկանում է պահպանել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և յոթ հարակից շրջանների նկատմամբ։ Ադրբեջանը, իհարկե, ցանկանում է փոփոխել դա և վերահաստատել իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական ճանապարհով։ Ռուսաստանն անմիջական շահ չունի հակամարտության արդյունքից, ուստի կարողացել է շահարկել այն՝ հօգուտ իր շահերի և Հայաստանում, և Ադրբեջանում, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում։

Առկա ստատուս-քվոն փոխվեց 2014 թվականի սկզբին՝ Կիևում Եվրոմայդանի բողոքի ցույցերի և դրա արդյունքում՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակայության հետևանքով։ Ռուսաստանը Հայաստանի համար վերածվեց առավել քիչ վստահելի դաշնակցի, ուկրաինական ճգնաժամը խլեց Ռուսաստանի անվտանգության ապահովման կարողության մեծ մասը, իսկ Արևմտյան պատժամիջոցները խարխլեցին ներքին տնտեսությունը։ Միաժամանակ, Ադրբեջանն Արևմուտքի համար վերածվեց առավել արժեքավոր դաշնակցի, քանի որ Բաքուն կարող էր Եվրոպայի համար այլընտրանք հանդիսանալ Ռուսաստանից էներգակիրների մատակարարման հարցում։ Արդյունքում 2014 թվականից սկսած Ադրբեջանի զինվորները շատ ավելի համառ են գործել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում։ Ադրբեջանական հարձակումները զգալիորեն աճել են, իսկ միջադեպերը, ինչպիսին էր, օրինակ, ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանումը, դեռևս չեն արժանացել հայկական կողմի համարժեք գործողությունների կամ Ռուսաստանի իմաստալից հանդիմանությունների։

Տեղում այս փոփոխությունները ուղեկցվել են վերջին ամիսների դիվանագիտական ակտիվության աննախադեպ աճով։ Ռուս և ադրբեջանցի քաղաքական և զինվորական պաշտոնյաները մի շարք հանդիպումներ են անցկացրել, որոնց հաջորդել են ռուս և հայ պաշտոնյաների փոխայցելությունները։ Հրապարակումներ են եղել նաև, որ Ռուսաստանը նախատեսում է 2017թ-ին ռազմական ռադար տեղակայել Ադրբեջանում, թեև Մոսկվան հերքել է այդ պնդումները։ Այս ամենը համընկել է հայկական և ադրբեջանական մամուլի այն հրապարակումների հետ, որ լուրջ բանակցություններ են ընթանում։ Այդ չհաստատված հրապարակումները վկայում են, որ կողմերը բանակցում են մի պայմանավորվածության շուրջ, որը շուտով փոխելու է ստատուս-քվոն։

Հակամարտության հանգուցալուծման տարբեր սցենարներ են շրջանառվում։ Դրանցից մեկը կարող է ներառել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը։ Այս սցենարով ռուսական խաղաղապահները փոխարինելու են հայկական զորքերին։ Հայկական զորքերին կարող են փոխարինել նաև միջազգային խաղաղապահ ուժերը՝ Ռուսաստանի հրամանատարության ներքո։ Հայաստանը կպահպանի մուտքը Լեռնային Ղարաբաղը և Լաչինի միջանցք, սակայն հարակից շրջաններում ապրող հայերը պետք է վերաբնակեցվեն համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում։ Նման դուրսբերման համար Հայաստանը տնտեսական և անվտանգության արտոնություններ կստանա, այդ թվում՝ առավել մեծ ֆինանսական և ռազմական օգնություն Ռուսաստանից և առևտուրը խթանելու նպատակով սահմանների բացում տարածաշրջանի այնպիսի խաղացողների հետ, ինչպիսին են՝ Թուրքիան և Իրանը։

Ռուսաստանը նույնպես ունի իր նկատառումները։ Կովկասում առկա ուժերի հարաբերակցությունը համահունչ է Ռուսաստանի շահերին։ Սակայն, Վրաստանը փորձում է առավել սերտ կապեր հաստատել Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ։ Արևմուտքը նաև ցանկանում է Ադրբեջանին ներգրավվել «Հարավային Միջանցք» էներգետիկ ծրագրում՝ որպես Տրանս-կասպյան գազատար։ Ռուսաստանն այժմ գիտակցում է՝ ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը չի կարող երկար պահպանվել։ Դա կարող է բացատրել Մոսկվայի՝ Ադրբեջանի հետ մերձեցումը, և ստատուս-քվոյի փոփոխման ուղղված բանակցությունների մեկնարկը։ Հավանաբար, Ռուսաստանը հաշվարկում է, որ հակամարտությունում փոփոխությունն անխուսափելի է, ուստի ցանկանում է բանակցություններում առաջատար դերը խաղալ։ Պատահական չէ, որ Ադրբեջանն առավել ընդդիմանում է ԵԱՀԿ միջնորդական գործընթացին, որը ներառում է նաև Միացյալ Նահանգները։ Մյուս կողմից Բաքուն առավել սերտ ներգրավված է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում:

Իհարկե, ցանկացած հանգուցալուծում իր ազդեցությունն է ունենալու նաև տարածաշրջանի մյուս խաղացողների՝ Իրանի և Թուրքիայի վրա։ Թուրքիան փորձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել 2009 թվականին, ինչը զայրացրեց Ադրբեջանին, քանի որ այդ գործընթացում որպես նախապայման ներառված չէր ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ։ Դա խաթարեց Բաքվի հետ Անկարայի հարաբերությունները։ Արդյունքում Երևանի հետ բանակցությունները ընդհատվեցին, և´ Հայաստանը, և´ Բաքուն առավել մերձեցան Ռուսաստանի հետ։

Եթե Ռուսաստանին հաջողվի Հայաստանին համոզել զիջում կատարել ղարաբաղյան հիմնահարցում, այն ներառելու է Թուրքիայի հետ սահմանի բացման և Իրանի հետ առևտրի մեծացման դրույթներ, ինչը վերջ է դնելու Երևանի տարածաշրջանային տնտեսական շրջափակմանը։ Սակայն նման զարգացումը կարող է վտանգ պարունակել նաև Ռուսատանի համար, քանի որ այն Մոսկվայի ազդեցության ներքո գտնվող տարածաշրջանում մեծամասամբ կմեծացնի թուրքական և իրանական դերակատարությունը ։ Սակայն, վտանգը կայանում է նաև նրանում, որ ոչինչ չանելը նույնպես խարխլելու է Ռուսաստանի դիրքերը։

Մյուս սցենարն այն է, որ Ադրբեջանը տեղում ինտենսիվացնելու է հակամարտությունը՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար։ Շփման գծում ակտիվության ներկայիս մակարդակը դեռևս չի համոզել Հայաստանին փոխել դիրքորոշումը, և Ադրբեջանը կարող է որոշել առավել լայնածավալ գործողությունների դիմել՝ Երևանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս առավել մեծ զիջումների գնա քաղաքական ճակատում։ Ռազմական էսկալացիան կարող է վերաճել Բաքվի և Մոսկվայի միջև ոչ բացահայտ փոխըմբռնման հաստատման։

Ռուսաստանի հիմնական նպատակը պետք է լինի երկու կողմերի միջև հավասարակշռություն հաստատելը և հիմնական միջնորդի դերը ստանձնելը։ Սա առավել հեշտ է դառնում Ադրբեջանի՝ մարդու իրավունքների հիմնահարցերի շուրջ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ներքո։

Բանակցային գործընթացը, եթե այն որպես այդպիսին առկա է, դեռևս նախնական փուլում է. բանակցությունները կարող են դադարեցվել և երկու կողմերը կվերադառնան ստատուս-քվոյի։ Սակայն շատ քայլեր են ձեռնարկվել և դիվանագիտական, և անվտանգության ճակատներում, և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ռազմական զորավարժությունների ու բախումների քանակի աճը կարող է մեկնաբանվել որպես բանակցային գործընթացի ակտիվացման, այլ ոչ թե մոտեցող հակամարտության նշան։ Ձգձգվող առճակատման հանգուցալուծման գործընթացում առկա են մի քանի քաղաքական խոչընդոտներ, սակայն վերջին ազդակները վկայում են որոշ իմաստալից փոփոխությունների առկայության մասին»,- ամփոփում են վերլուծաբանները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Իջևանում «ՏաՀույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթի մասնակիցներն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}