Վիճակագրություն. Մարդիկ այժմ ավելի շատ մահանում են սելֆի անելիս, քան շնաձկների հարձակումից
Սելֆին, ըստ վիճակագրության, ավելի վտանգավոր է, քան ենթադրում էին նախկինում: The Telegraph-ը հրապարակել է սելֆիի պատճառով մահացության դեպքերի վիճակագրություն: Համեմատության համար նշվել է նաև շնաձկների հարձակումների հետևանքով մահացության դեպքերի քանակը: Այս մասին գրում է kp.ru կայքը:
Պարզվել է, որ նույնիսկ շնաձկներն այժմ ավելի քիչ վտանգ են ներկայացնում մարդկանց համար, քան սելֆի անելը: Սելֆին ամբողջ աշխարհում դարձել է 50 մարդու մահվան պատճառ. հիմնականում մահանում են ընկնելուց, շարժվող տրանսպորտային միջոցից:
Բացի այդ, հաճախ են մահանում էքստրիմի սիրահարները. մարդիկ փորձում են սելֆի անել գիշատիչ կենդանու հետ՝ արջ, կոկորդիլոս, ցուլ: Մի քանի կենդանաբանական այգիներում և ազգային պարկերում սրա հետ կապված խստացրել են անվտանգության միջոցառումները, որոշներում սելֆի անելն ընդհանրապես արգելված է:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան