Չեչենների խումբը միացել է Ջաբհաթ Ալ Նուսրային
Սիրիայում չեչեններից, ուզբեկներից ու տաջիկներից բաղկացած 1500 հոգանոց ապստամբների ջոկատը հավատարմության երդում է տվել «Ջաբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը, որը միաժամանակ կռվում է Բաշար Ասադի վարչակարգի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Վերլուծաբանները կարծում են, որ հիմնականում հետխորհրդային տարածքի բնակիչներից կազմված ջոկատը էականորեն կամրապնդի «Ջաբհաթ ալ Նուսրայի» դիրքերը Հալեպի մոտ: Ալ Նուսրան ներկայանում է որպես «Ալ Քաիդայի» սիրիական բաժանմունք, ղեկավարության խոսքով մեկ երրորդով կազմված է արտասահմանցիներից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ