ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ. «Հրապարակ»
ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին շարունակում են մեկուսացված պահել, նրան մինչ այժմ թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ։ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա եղբայրը՝ Հունան Առաքելյանը։
Տ. Առաքելյանը կալանավորվել է հուլիսի 30-ին, ԱԱԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ մեղադրանքի, նա ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի է ենթարկել։ Այս պահին գործը տեղում դոփում է։
«Տեսակցություն չի եղել, թույլ չեն տալիս տեսակցել եղբորս։ Դեռ ոչ մի նորություն չունենք այս րոպեի դրությամբ, այն ժամանակ ինչ կար, մինչև հիմա շարունակվում է, ոչ մի նոր բան չկա։ Եղբայրս ցուցմունք չի տվել, փաստաբանը, ճիշտն ասած, փոխվել է, բայց էլի չգիտենք, թե ինչպես է շարունակվելու, կմնա՞, թե ոչ, դեռ ոչինչ պարզ չէ»,-ասել է Հունան Առաքելյանը։