Հասարակություն 16:59 25/09/2015

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ոսկե մեդալ է շնորհել ՀՀ նախագահին (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Վատիկանի` ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ: Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ-վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են և շարունակում են ամրապնդվել։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում, նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր և հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգևոր արժեքների պահպանման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ գործունեության համար:

«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի և մեծ աջակցության համար։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբազնություն, այս պարգևը՝ որպես խորհրդանիշ մեր մեծ երախտագիտության։ Հայ ժողովուրդն իր պատմության էջերում մեծ ակնածանքով է պահում այն անունները, ովքեր անտարբեր չեն եղել իր խնդիրների նկատմամբ, ովքեր երբևէ մասնակցություն են ունեցել դրանց լուծմանը»,-ասել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե դժվար է գերագնահատել Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնյա աշխարհի համախմբման գործում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, փոխըմբռնման ու խաղաղության պահպանման հարցում: Նրա խոսքով, դրա վառ վկայությունն է Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որը պատմական արդարության վերականգնմանն ուղղված քայլ էր և հարգանքի տուրք այն հայ քրիստոնյաներին, ովքեր զոհ դարձան Օսմանյան Թուրքիայում իրականացված ահասարսուռ ոճրագործություններին: Հռոմի Պապի կողմից ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի տպավորությունները, ըստ Հանրապետության Նախագահի, դեռ երկար տարիներ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։

Սերժ Սարգսյանը նշել է, թե հայ ժողովրդի համար մեծ հպարտություն է, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացած 36 մեծագույն մտածողներից մեկն էլ հայ ժողովրդի զավակ, միջնադարյան մտքի հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացին է։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Վատիկանի միջև մշակութային համագործակցության զարգացումը: Զրուցակիցները ողջունել են այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մշտապես բարձր մակարդակի վրա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։

Կարդինալ Սանդրին երախտագիտություն է հայտնել իրեն շնորհված բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքն ընդունում է Հայաստանի վսեմ հողի և նրա որդիների ու դուստրերի նկատմամբ մեծագույն պատկառանքով և բարեկամության զգացումով:

«Երկար տարիներ ծառայելով որպես պետքարտուղարի տեղակալ, իսկ այժմ նաև Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ՝ ես առիթ եմ ունեցել մասնակցելու միջոցառումների, որոնք բարեկամության և փոխգործակցության օրինակ են ձեր երկրի և Սուրբ Աթոռի միջև. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը, Սուրբ Հովհաննես Պողոսի Բ-ի հիշարժան ճանապարհորդությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարի խորաններից մեկում, նույն տաճարի բակերից մեկը ի պատիվ նրա անվանակոչելը, բազում այցեր Սրբազան քահանայապետին, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, և նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագը, որ մատուցվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ Սուրբ Պետրոսի խոստովանության զոհասեղանի մոտ, և որի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը:

Մենք, իսկապես, կարող ենք սա կոչել լիարժեք բարեկամություն, և ես ողջունում եմ այս պատիվը, որն այսօր շնորհվում է ինձ՝ ի նշան այս սերտ կապի Հայաստանի Հանրապետության, Սրբազան քահանայապետի և Առաքելական աթոռի միջև:

Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:

Կարդինալ Սանդրին ՀՀ Նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}