Տարածաշրջան 17:01 01/10/2015

«Газета.ru»-ն ԼՂ հակամարտության մասին. ««Թեժ կետը» պատրաստ է պայթելու»

Ռուսական «Газета.ru» պարբերականը անդրադարձել է  հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածության աճին` նկատելով, որ, երբ Ռուսաստանը ավիացիոն հարվածներ սկսեց Սիրիայում, այդ նույն ժամանակ Ռուսաստանի սահմաններին շատ մոտ դրությունը սկսեց լարվել Լեռնային Ղարաբաղում:

«Մինչ սեպտեմբերի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպում էին ունենում ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում, իսկ Մինսկի խմբի համանախագահ միջնորդներն էլ բանակցությունների էին պատրաստվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և նրա հարակից տարածքներում գործի էր դրվում ծանր հրետանի և հրթիռային սպառազինություն: Սահմանից 5 կմ հեռավորության վրա արձակված կրակահերթերից զոհվել են ԼՂՀ Պաշտպանական բանակի 4 զինվորներ, իսկ 16-ն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ադրբեջանի զինված ուժերը նաև գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզը` Նոյեմբերյան քաղաքը: Գնդակոծության արդյունքում զոհվել են քաղաքացիական երեք անձինք: Նոյեմբերյանցի Սարգիսը պատմում է, որ Ադրբեջանի կրակահերթերի պատճառով ստիպված են լինում երեկոյան ժամերին անջատել քաղաքի լուսավորությունը: Այդպիսի բան 1994-ից ի վեր դեռ տեղի չէր ունեցել»,- գրում է պարբերականը:

Հղում անելով պաշտոնական Երևանի հայտարարություններին` պարբերականը նկատում է, որ Ադրբեջանը կիրառում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում թուրքական TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, ինչպես նաև հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ` 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ:

Շարունակելով, պարբերականը գրում է, որ իրավիճակի լարվածության հետ մեկտեղ խստանում է նաև հռետորիկան` որպես օրինակ բերելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը առ այն, որ «Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ»: Պարբերականը հավելում է, որ Հայաստանում ավելի են հաճախակիացել խոսակցություններն այն մասին, որ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը պաշտոնապես կճանաչի ԼՂՀ-ն:

Պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի կողմից թե Հայաստանի Հանրապետության և թե ԼՂՀ-ին ուղղված կրակահերթերի փաստը հաստատում է նաև Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի հարցերով կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը` շեշտելով, որ այդ ամենը զգալիորեն մեծացնում է քաղաքացիական անձանց զոհվելու հավանականությունը:

Մեկնաբանելով սահմանային լարվածությունը` Սիլաևը նկատում է, որ բռնությունների աճը հրահրում է հենց Բաքուն, քանի որ առկա ստատուս քվոն Բաքվին չի գոհացնում և նրանք իրավիճակի փոփոխություն են ցանկանում:

«Քաղաքական առումով Հայաստանը և ԼՂՀ-ն ամենաքիչն են հետաքրքրված լարվածության աճով, քանի որ այն կտրուկ մեծացնում է պատերազմի վերսկսման, զոհեր ունենալու և տնտեսական անկման հավանականությունը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Սիլաևը:

Շարունակելով դիտարկումներն այն մասին, որ Ադրբեջանն է հրահրում սահմանային լարվածությունը` պարբերականը նկատում է, որ այդուհանդերձ Ադրբեջանին այդ հարցում զսպում  են հայկական կողմերի պաշտպանական կարողությունները, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները` ի նկատի ունենալով, որ երկու պետությունները ՀԱՊԿ անդամներ են:

Բաքվի կողմից ստատուս քվոն փոխելու և այդ նպատակով սահմանային լարվածություն հրահրելու մասին պարբերականի հետ զրույցում նշել է նաև քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` շեշտելով, որ Բաքուն բլից կրիգի հույս կարող է չունենալ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով
ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն առաջիկայում պետք է ընտրեն Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին։Այս մասին տեղեկացնում է azatutyun.am...
Աղբյուր` Panorama.am
20:30
Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է, որ Երևանի վեց դպրոցի տնօրեներին հայտարարվել է նկատողություն: «2020 թ․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բաց տարածքներում ևս դիմակ կրելը դառնում է պարտադիր.Ավինյան
Եթե նախնական որոշմամբ դիմակների կրումը պարտադիր էր միայն փակ տարածքներում, իսկ բաց տարածքներում՝ առկայությունն էր պարտադիր, ապա այժմ, նոր...
Աղբյուր` Panorama.am
20:17
HBO Max-ն և Warner Bros-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները
ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաները, որոնք որոշ տեղերում վերածվել են անկարգությունների ու խռովությունների, ստանում են հոլիվուդյան հզոր...
Աղբյուր` Panorama.am
20:11
Շարունակվելու է խիստ հսկողությունն ու կոշտ քայլերի իրականացումը. ոստիկանապետ
Ոստիկանությունն իրականացնում է կոնկրետ միջոցառումներ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:06
Թրամփը հաղթել է Ինդիանայի նախնական ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հաղթել է Ինդիանայում անցկացվող նախնական ընտրություններում: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել է CBS- ն:...
Աղբյուր` Panorama.am
20:00
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թուրքիայի նկատմամբ թվային տեխնոլոգիաների ծառայության հարկման հնարավորությունը
ԱՄՆ-ն իրականցնում է մի ուսումնասիրություն, որի նպատակն է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բրազիլիայի և բազմաթիվ այլ երկրների նկատմամբ թվային...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կորոնավիրուսը կլանել է սովորականում տեղի ունեցող մահերը. վարչապետ
«Եվ  այս, և վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չեն, քանի որ մի քանի անգամ քննել ենք հակահամաճարակային կանոնները և մենք որևէ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:33
ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ արտահերթ նիստի անցկացում
ՀՅԴ գերագույն մարմինը  հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով համավարակի պայմաններում տնտեսական խորացող ճգնաժամին: «Երկիրը...
Աղբյուր` Panorama.am
19:27
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական...
Աղբյուր` Panorama.am
19:21
Կկայանա առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին
ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաների մասնակցությամբ տեղի կունենա առցանց համերգ, որը  նվիրված է անվանի երաժիշտ-տեսաբան,...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ հանրային տրանսպորտի գործունեությունում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցները համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:08
24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը.ՍԱՏՄ
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Աշխարհի ութ անվանի գրոսմայստերները՝ առցանց մրցաշարում
Աշխարհի ութ անվանի գրոսմայստերների մասնակցությամբ, հունիսի 6-14-ը,  կանցկացվի շախմատի Clutch Chess Champions Showdown առցանց մրցաշարը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:56
ԿՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն  է իրականացրել Երևանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:50
Առավել լուրջ միջոցներ՝ կրկնախախտ տնտեսավարողների հանդեպ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական խմբի ստուգայցերն այսօր անցկացվել են Երևանի Արաբկիր և  Դավթաշեն վարչական...
Աղբյուր` Panorama.am
18:43
Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը:Այ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:37
Փարիզում նախապատրաստվում են 2024թ-ի ամառային օլիմպիական խաղերին
2024թ․Փարիզում անցկացվելիք ամառային օլիմպիական  խաղերի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրով։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը
Կյանքի 87-րդ տարում մահացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող և հանրային գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Հուլիսի մեկից Հայաստանում կարող է սկսվել հրաձգային զենքի արտադրություն. փոխնախարար
«Մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբից Հայաստանում կսկսենք հրաձգային զենքի արտադրություն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
18:05
2019թ-ին Գերմանիայի քաղաքացիություն ստացողների թվով թուրքերն առաջին տեղում են
2019թ․ Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարազգիների թվով թուրքերն առաջին տեղն են զբաղեցրել։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Նախորդ տարի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Նախկին վարչապետի հայտարարությունը բավականին ոգևորել է հակառակորդին. Բալայան
«Որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ զենքի վաճառքի գործարք տեղի չի ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իտալիան բացում է սահմանը Եվրոպայի զբոսաշրջիկների համար
Իտալիան այսօրվանից բացում է սահմանը Եվրոպայի երկրների զբոսաշրջիկների համար և վերականգնում է երկրի շրջանների միջև հաղորդակցությունը։ Հռոմը...
Աղբյուր` Panorama.am
17:40
Արթուր Վանեցյան. Սուտ լուրեր տարածելն այս իշխանության գործելաոճն է
«Սուտ լուրեր տարածելն  այս իշխանության գործելաոճն է, միակ հնարավորությունն ու գործիքը՝ իրենց իշխանությունը պահելու...
Աղբյուր` Panorama.am
17:34
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել
Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Վեոլիա Ջուր»-ը Մերձավանի բնակիչներին կոչ է անում առայժմ ծորակից ջուր չխմել
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում երեկ երեկոյան տեղի է ունեցել արտակարգ պատահար։ Ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՔԿ. «Մեյմանդար» շուկայում դիտավորյալ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր շրջել մեքենան
Հունիսի 2-ին ժամը 15:20-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}