Քաղաքական 17:34 01/10/2015

Սերգեյ Մինասյան. Իլհամ Ալիևը փաստացի հայտնվել է ինքնամեկուսացման մեջ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած շեշտադրումների, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

-  Ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

- Կարծում եմ, տրամաբանական է, որ ելույթում գլխավոր շեշտը պետք է դրվեր երկու կարևորագույն խնդիրների`Ցեղասպանության 100-ամյակի և ԼՂ հակամարտության շուրջ ընթացող զարգացումների վրա: Այս առումով, իհարկե, պետք է անդրադարձ կատարվեր նաև հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակին: Վստահ եմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնը այն պատշաճ հարթակ է, որտեղ երկրի առաջին դեմքի մակարդակով պետք է խոսվեր և՛ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների և՛ դրան հայկական կողմի համարժեք արձագանքի մասին:

- Հետաքրքրական է, որ հայկական կողմի  կոշտ արձագանքից հետո մշտապես «խաղաղության և զսպվածության» կոչեր անողջ միջազգային հանրության կողմից այս անգամ կարծես թե որևէ արձագանք չեղավ։ Չե՞ք կարծում, որ միջազգային հանրության համբերությունը նույնպես սպառվել է:

- Այն, որ պաշտոնական Բաքուն փորձեց հերթական անգամ բավական ցինիկ ձևով  իր կողմից իրականացվող սադրանքները «կապել» միջազգային կարևոր իրարձությունների, տվյալ դեպքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հետ, առաջ բերեց միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զայրույթն ու մտահոգությունը: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը: Այն իրավիճակում, երբ ՌԴ-ը և Արևմուտքը լրջագույն խնդիրների առկայության պարագայում, փորձում են ընդհանուր եզրեր գտնել ուկրաինական և Մերձավոր արևելքում առկա հիմնախնդիրների հարցում, մեր տարածաշրջանում նոր պատերազմի սանձազերծման փորձերը չեն կարող չդատապարտվել  միջազգային առաջադար դերակատարների կողմից: Վերջին ամիսների ընթացքում Իլհամ Ալիևը, կարծես թե, արեց հնարավոր և անհնարին ամեն ինչ արևմուտքի հետ իր հարաբերությունները փչացնելու համար:Այդ մասին վկայում է առաջին հերթին Ադրբեջանի ներքաղաքական և մարդու իրավունքների հարցերում արևմուտքից հնչող արձագանքները:  Մյուս կողմից` խոսվում է Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական խնդիրների մասին: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները առհասարակ նույպես գտնվում են ոչ այդքան բարվոք վիճակում, ինչի գլխավոր ապացույցը Մոսկվայում օրերս կայացած վերակառուցված Մայր մզկիթի բացման արարողությանը Իլհամ Ալիևի բացակայություն էր: Նշենք, որ մզկիթի բացմանը ներկա էր անգամ Վլադիմիր Պուտինի հետ բավականին լուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փաստորեն իր որդեգրած քաղաքական գծի պատճառով Իլհամ Ալիևը փաստացի հայտնվել է ինքնամեկուսացման մեջ:

- Սակայն ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ նշվում է, թե հնարավոր չէ պարզել թե հակամարտող կողմերից որն է մեղավորը, որովհետև շփման գծում բացակայում են համապատասխան տեխնիկական սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել հրադադարի ռեժիմը խախտող կողմին: Կարծեք թե, միջնորդները կրկին հավասարության նշան են դնում կողմերի մեջև` խուսափելով սադրանքի իրական հեղինակին մատնանշելուց:


- Համանախագահների վերջին հանդիպման ժամանակ հստակ մատնանշվեց ստեղծված իրավիճակի իրական մեղավորը: Մյուս կողմից հասկանալի է, որ պաշտոնական հայտարարություններում պահպանվում են որոշակի դիվանագիտական նորմեր: Սակայն բոլորը  ամեն ինչ շատ լավ հասկանում են: ՄԽ-ն հրապարակային կոչերից բացի իրականացնում է նաև, այսպես կոչված, ընթացիք աշխատանքներ, որոնք իրենց մեջ ներառում է նաև ադրբեջականան կողմի հետ բացատրական աշխատանքները: Մյուս կողմից, ես բազմիցս նշել եմ այն մասին,  որ ԼՂ հիմնահարցը, մասնավորապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների բացառումը, ներկա արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին շարունակում է մնալ այլ եզակի հարցերից մեկը, որի շուրջ ՌԴ-ի, ԱՄՆ-ի Ֆրանսիայի ինչպես նաև ԵՄ-ի մոտեցումները ընդհանուր առմամբ համընկնում են:

- Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս հայտարարել էր, որ անկախ առկա զարգացումներից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարեվերջ։

Եթե այս հանդիպումը իրոք կայանա, ապա, կարծում եմ, այստեղ առաջին հերթին քննարկման առարկա պետք է դառնան շփման գծում կայունության ստեղծման և լայնամասշտաբ ռազմական գործողությունների բացառման հետ կապված հարցերը: Վստահ եմ, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, առավել ևս արցախահայության համար հիմնախնդրի հետագա սրացումը որևէ լավ բանի չի հագեցնի: Վերջիվերջո հայկական կողմը ստիպված է դիմում է պատժիչ քայլերի, որի գլխավոր նպատակը ապագա լայնամասշտաբ ռազմական գորողությունների բացառումն է: Իր հերթին Բաքվի վարչակազմի արկածախնդիր քաղաքականությունը տանում է հենց դրան: Ադրբեջանի որդեգրած  քաղաքական գիծը չի կարող հանգեցնել հայկական կողմի միակողմանի զիջումների, փոխարենը հղի է անկանխատեսելի հետևանքներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Կիրանցում այսօր բազմաթիվ ոստիկաններ են բերվել տարբեր ստորաբաժանումներից։ Նրանք տեղակայված են ճանապարհի երկայնքով, անտառամերձ տարածքներում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շնորհակալ եմ Սրբազանին հրավերի համար և սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին  հրավերի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
«Քանի որ Իրանից ստանում ենք աղետալի լուրեր,այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:44
Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր...
Աղբյուր` Panorama.am
11:06
Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեր հինգի անունից շնորհակալություն ենք...
Աղբյուր` Panorama.am
11:01
Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը
2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել
Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
10:35
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը
Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը: ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,-...
Աղբյուր` Panorama.am
10:09
Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ
Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» հետ խաղից հետո «Ինտերի» ֆուտբոլիստները ստացան չեմպիոնական գավաթն ու մեդալները։...
Աղբյուր` Panorama.am
09:53
Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Այսօր Բագրատ Սրբազանը գնալու է Կիրանց։
Աղբյուր` Panorama.am
09:22
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
«Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Մայիսի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.86 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի...
Աղբյուր` Panorama.am
09:01
Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
 Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում...
Աղբյուր` Panorama.am
08:20
Մարգարիտա Սիմոնյան. Արևմուտքը ցնցված է մեր առաջխաղացումից
Արևմուտքը ցնցված է հատուկ գործողության գոտում ռուսական բանակի հաջող առաջխաղացումից։ Այս մասին հայտարարել է RT հեռուստաընկերության խմբագիր...
Աղբյուր` Panorama.am
08:10
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանում մայիսի 20-ի գիշերը, 21-22-ին երեկոյան ժամերին,  հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:50
Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
07:14
Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող  ուղղաթիռի վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է CNN-ը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}