Հասարակություն 20:23 05/10/2015

Ադրբեջան. Անխոհեմ քաղաքական մարկետինգի օրինակ

Նիկոլա Մարֆինին Hurriyet Daily News-ում տպագրված իր հոդվածում անդրադառնում է Ադրբեջանի իշխանությունների՝ երկրի վարկանիշի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և դրանց արդյունավետությանը։

Ստորև ներկայացնում ենք հոդվածը մասնակի կրճատումներով.
«Վերջին տարիներին աննախադեպ արշավ է ձեռնարկվել Ադրբեջանը միջազգային մամուլում ներկայացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունը հսկայական գումարներ է շռայլել երաժշտական մրցույթ և սպորտային առաջնություն կազմակերպելու ու հյուրընկալելու համար։

Առաջին Եվրոպական խաղերը տեղի են ունեցել Բաքվում հունիսի 12-28-ը, ինչն Ադրբեջանի մայրաքաղաքը վերածել էր գլոբալ մակարդակի սպորտային և ժամանցային հարթակի։ Ադրբեջանի 20 նորակառույց հաստատություններում հյուրընկալվել է գրեթե 6000 եվրոպական մարզիկ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ խաղերի ծախսերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան մեկ միլիարդ եվրո։

Սակայն սպորտում «Ադրբեջան» բրենդը միայն չի սահմանափակվում Եվրոպական խաղերով։ 2013 թվականից ի վեր Ադրբեջանը իսպանական Atletico Madrid հայտնի ֆուտբոլային թիմի գլխավոր հովանավորն է, ինչը միջազգային մրցույթների ժամանակ հսկայական հանրաճանաչություն է բերել Ադրբեջանին։ Միայն Atletico Madrid-ի հովանավորությունն արժեցել է 12 միլիոն եվրո։

2012 թվականին Ադրբեջանը հյուրընկալել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Այս դեպքում, Ադրբեջանի նավթային «պայթյունի» շնորհիվ այն ավելի քան 73 միլիոն եվրո է ծախսել մրցույթի նախապատրաստման համար՝ Բաքվի եվրատեսիլյան մրցույթը դարձնելով «Եվրատեսիլի» պատմության ընթացքում մինչ այժմ եղած ամենաթանկ միջոցառումը։ Ավելին, Բաքվի «Եվրատեսիլի» անցկացման վայրը՝ «Քրիստալ Հոլը», առաջացրել է լրացուցիչ 240 միլիոն եվրոյի ծախս։ Այդպիսով, մրցույթի ընդհանուր ծախսը կազմել է ավելի քան 310 միլիոն եվրո։

Այս ընդգրկուն, թանկ և բարձր մակարդակի մարկետինգի հիմնական նպատակը միջազգային հարթակում Ադրբեջանի կառավարության՝ դրական և գլոբալ ճանաչում ունեցող վարկանիշի ստեղծումն է։ Բոլոր այս մակրո-միջոցառումները կարելի է նկարագրել որպես «բրենդավորմանն» ուղղված հսկայական, թեև բավականին հասարակ գործողություններ։

Ադրբեջանի իշխանությունը կիրառում է «փափուկ իշխանության» երկու աղբյուր։ Սպորտին և զվարճանքին վերաբերող միջոցառումների նպատակն է Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայացնել որպես հարուստ, ժամանակակից և գործուն պետություն։ Միաժամանակ, քաղաքական մակարդակում Ադրբեջանը ինտենսիվ լոբբիստական գործունեություն է սկսել ԱՄՆ Կոնգրեսում՝ իր հիմնական դաշնակիցներից մեկի փոխըմբռնումը ձեռք բերելու համար։

Սակայն քաղաքականության մեջ և զանգվածային լրատվամիջոցներում Ադրբեջանի և, հետևաբար, ադրբեջանական կառավարության «գերներկայացումը» կողմնակի հետևանքներ է ունենում։ Ադրբեջանը գրեթե անհայտ էր միջազգային լսարանին, ուստի կառավարությունն ունի նոր վարկանիշը ստեղծելու առավելություն։ Այդուհանդերձ, ազատ հաղորդակցության հասանելիությունը թույլ է տվել տարածել մեծ քանակությամբ տեղեկատվություն երկրում մարդու իրավունքների ոտնահարման, կաշառակերության և քաղաքական մասնակցության սահմանափակման վերաբերյալ։

Ադրբեջանի կառավարության մարկետինգային պլանը գրեթե կատարյալ է, սակայն ճշգրտորեն չի գնահատում միջազգային տարակարծության հավանականությունը։ Ինչ-որ չափով Ադրբեջանի կառավարության քարոզչական գործունեությունն առավել լավ է գործում ներքին լսարանի համար, որտեղ տեղեկատվությունը որոշակի առումով վերահսկվում է՝ ի տարբերություն միջազգային հարթակի։

Կոնսենսուսի հաստատման նպատակով միջոցառումների կազմակերպումը բավականին հին տեխնոլոգիա է, որը կիրառվում էր դեռևս Հին Հռոմում։ Հռոմեական քաղաքական էլիտան հսկայական գումարներ էր շռայլում քաղաքացիների համար բացառիկ ներկայացումներ կազմակերպելու համար։ Այդ ճանապարհով հռոմեական էլիտան կարողացել էր խթանել կոնսենսուսի հաստատումը՝ «panem et circenses» («հաց և տեսարաններ») նշանաբանի ներքո, որը հիմնված էր երկու սյուների վրա՝ հարստություն և զվարճանք։ Ադրբեջանի գործողությունների նշանաբանը կարելի է բնութագրել որպես «լոբբիզմ և տեսարաններ»։

Այսօր Ադրբեջանը նոր մարտահրավերների է առերեսվում, որը կարող է սպառնալիք դառնալ ներքին քաղաքական և սոցիալական կայունության համար։ Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2015 թվականին նախատեսվել էր 19.3 միլիարդ մանաթ (1 մանաթը հավասար է 0.85 եվրոյի) եկամուտ։ Սակայն նման կանխատեսումը հիմնված էր նավթի՝ մեկ բարելի դիմաց 90 ԱՄՆ դոլար գնային հաշվարկով։ Ներկայումս նավթի գինն անկում է ապրել մինչև մեկ բարելի դիմաց 50 ԱՄՆ դոլար։ Նման զարգացումները լուրջ վտանգ են պարունակում Ադրբեջանի սոցիալ-քաղաքական համակարգի համար։ Նավթը և գազը կազմում են կառավարության եկամուտների 75 տոկոսը և, ընդհանուր առմամբ, ազգային արտահանման 95 տոկոսը։ Նավթի ներկա գնը սպառնալիք է ներքին քաղաքական զարգացումների և վերաբաշխման համակարգի համար։

Քանի որ հավանական չէ, որ նավթի գինը վերադառնալու է իր նախկին բարձրակետին, Ադրբեջանը պետք է համակերպվի իրականությունը և սկսի աշխատել անցումային այլ ուղիների ուղղությամբ։ Նման ուղին պետք է հիմնված լինի քաղաքական և տնտեսական բարեփոխումների վրա, որոնք հանգեցնելու են քաղաքական և տնտեսական մրցակցության մեծացմանը։ Սակայն, ներկա դրությամբ, ադրբեջանական էլիտան, կարծես թե, առավել կենտրոնացած է ազգային «բրենդի», քան կառուցվածքային բարեփոխումների խրախուսման վրա։ Տնտեսական և քաղաքական բարեփոխումները միակ հավանական գովազդն է, որից շահելու է երկիրը, ինչպես նաև միակ հնարավորությունն է խաղաղ արձագանքել սոցիալ-տնտեսական կառուցվածքային անկանխատեսելի փոփոխություններին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}