Սահմանադրության փոփոխություններին հավանություն տալու մասին ԱԺ որոշումն ուղարկվել է ՀՀ նախագահին
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն ուղարկել է ՀՀ Նախագահին: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Առաջիկա օրերի ընթացքում նախագահը հրամանագիր կստորագրի հանրաքվե անցկացնելու մասին: Դրանից հետո քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչները կանցնեն իրենց գործին», -հավելեց իշխանական մեծամասնության ներկայացուցչը:
Նշենք, որ այս ընթացակարգը սահմանվում է ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքով, որի համաձայն Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը 7-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին