Գալուստ Սահակյան. Ես հիմա չգիտեմ անվտանգությա՞նը կանչեմ, թե՞ շտապ օգնությանը (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության անադամ Հայկ Բաբուխանյանն այսօր փորձեց ԱԺ ամբիոնի մոտից խոսել: Հենց նույն պահին Զարուհի Փոստնջյանը թղթերի տրցակը ձեռքին բարձրացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ու սկսեց բարձր ձայնով ինչ-որ բաներ ասել:
«Վայ Աստված ջան»,-հառաչեց խոսքը շարունակել չկարողացող Բաբուխանյանը:
Խորհրդարանի խոսնակն էլ ի պատասխան Փոստանջյանի գոռգոռոցների արձագանքեց. «Մի թույլ տվեք, որ ես օրենքով շարժվեմ: Ես հիմա չգիտեմ անվտանգությա՞նը կանչեմ, թե՞ շտապ օգնությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը