Airbnb ընկերությունն առաջարկում է Հելոուինն անցկացնել աշխարհի ամենամեծ գերեզմանատանը
Airbnb ընկերությունն առաջարկում է անցկացնել Հելոուինը աշխարհի ամենամեծ գերեզմանատանը՝ Փարիզի կատակոմբներում: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Միայն դուք, ձեր սիրելին ու 6 միլիոն հոգի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Փարիզի կատակոմբները մռայլ անդրշիրիմյան աշխարհն է, որտեղ հանգչում են քաղաքի 6 միլիոն բնակիչների աճյունները: Այս գերեզմանատանը Հելոուին անցկացնելու հնարավորությունը կտրվի ակցիայի երկու հաղթողներին: Մութ թունելների ուսումնասիրությունից հետո հաճախորդներին կառաջարկեն հյուրասիրություն և համերգ՝ ստորգետնյա ակուստիկայով: Հյուրերին նաև կպատմեն հետաքրքիր պատմություններ կատակոմբների հետ կապված: