Գալուստ Սահակյանը` Փոստանջյանի «ինքնապատասխանատվության» մասին
Այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունը բանակցություններ է վարում տարբեր միավորների ու անհատների հետ հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի մարտավարությունը ճշգրտելու համար:
«Մինչև հանրաքվեն բոլորս անհնազանդություն ենք ցուցաբերելու` տապալելու ենք Հանրապետական կուսակցությունը: Երեք օր դուրս ենք գալու փողոց ու տեսնենք` թե այս կուսակցությունը քանի օր կմնա իշխանության», -ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Փոստանջյանը:
Պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան դահլիճից եղան մի քանի ռեպլիկներ, որոնք լսելի չէին, և ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դիմելով ռեպլիկ արձակած գործընկերներին, հորդորեց. «Պետք չէ ռեպլիկներ բաց թողել, որովհետև դուք էլ եք արդեն համոզվել, որ անիմաստ է ընդհանրապես խոսել այս մասին: Սա ինքնապատասխանատվություն է և ուրիշ ոչինչ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան