ԲՀԿ-ն փոփոխություններ է կատարում միջազգային պատվիրակությունների կազմերում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարությունը փոփոխություններ է կատարում միջազգային պատվիրակությունների կազմում:
Խմբակցության անդամ Վահան Բաբայանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովից, իսկ առաջիկայում սպասվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովից հետ կկանչվի նաև Միքայել Մելքումյանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից հետ էր կանչվել խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, իսկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից` Ստեփան Մարգարյանը:
Մեր դիտարկմանը, թե այս օրերին Նորվեգիայում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Էլինար Վարդանյանը այնուամենայնիվ մասնակցում է, Բաբայանը պատասխանեց. «Վարդանյանի հետ կանչի որոշումը ստորագրել է կուսակցության նախագահը մեկնելուց մեկ օր առաջ և տեխնիկապես անհնար էր չմեկնելը: Բնականաբար, արդեն հաջորդ նիստինմեկնելիս ԲՀԿ-ն այդ պատվիրակության կազմում կներկայացնի այլ անձ»:
Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կփոխարինվեն հետ կանչված պատգամավորների փոխարեն:
«Մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք մամուլին», -սահմանափակվեց ասելով Բաբայանը: