Չելյաբինսկում տեղացած առատ ձյունը մի քանի տասնյակ ՃՏՊ-ի պատճառ է դարձել
Չելյաբինսկում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի տասնյակ ճանապարհատրանասպորտային պատահար է տեղի ունեցել: Ձյուն մաքրող մեքենաների 70 տոկոսն աշխատում են վատ եղանակի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, հասարակական տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով, մասնավոր փոխադրողների 20 տոկոսը գիծ դուրս չի եկել: Նշվում է, որ տեղացած առատ ձյունն առավոտյան տաք եղանակի հետևանքով սկսել է հալվել:
Օդերևութաբանների կանխատեսումներով, սպասվում է +2-+3 աստիճան տաքություն, ինչպես նաև տեղումներ անձրևի ու ձյան տեսքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ