Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանողը ձերբակալվել է
Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում՝ Խաչատուրյան փողոցի բնակարաններից մեկում 19-ամյա հայուհու սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 1996թ. ծնված էմիլ Զիլֆուղարովին:
Մինչ շտապ օգնության ծառայության աշխատակիցների ժամանումը, աղջիկը փորի շրջանում հասցված դանակի բազմաթիվ վնասվածքներից մահացել է:
Ռուսական «ՆՏՎ»-ն գրում է, որ ոչ մի կասկած կա, որ հենց նա է սպանել ազգությամբ հայ 1996-ին ծնված Աննային: Ծնողներն ասել են, որ աղջիկը մերժել էր տղային, վերջինս նրան սկսել է հետապնդել գրեթե ամենուր: Ծնողները ստիպված են եղել Աննային համալսարան ուղեկցել, ապա համալսարանից տուն բերել, սակայն ճակատագրական այդ օրը նրանք Աննայի հետ չեն եղել:
Ուսանողուհու կյանքի վերջին րոպեները նկարահանել են փողոցում տեղադրված տեսախցիկները: Տեսանյութից երևում է, թե ինչպես է ազգությամբ ադրբեջանցի տղան դանակով մի քանի հարվածներ հասցնում սիրած աղջկա որովայնի շրջանում ապա փախչում է:
Լրատվամիջոցը նշում է, աղջկա հայրը հայտարարել է, որ բազմիցս դիմել է ոստիկանություն, սակայն իրավապահ մարմիններն անտեսել են իր բողոքները:
«Չի բացառվում, որ իրավապահ մարմինների աշխատանքին գնահատական տան քննիչները»,-գրում է ռուսական լրատվամիջոցը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան