Ռուսաստանը փորձում է Սիրիայում զինված հեղաշրջում թույլ չտալ
Սիրիայում զինված հեղաշրջման ճանապարհով ռեժիմի փոփոխությունը կդիտվի միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում, ինչի իրականացմանը այսօր փաստացի խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին «Газета.ru»-ի փոխանցմամբ հայտարարել է Սիրիայում Ռուսաստանի դեպան Ալեքսանդր Կանշակը:
«Ռուսաստանն այսօր փաստացիորեն խոչընդոտում է զինված հեղաշրջման ճանապարհով Սիրիայում իշխանափոխության իրականացումը, ինչը կլիներ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն խախտում: Եվ սա, դատելեվ մեր իրականացրած գործողությունների առաջացրած սուր արձագանքներից, հիասթափեցնում է այն երկրներին, որոնք կանգնած են նմանատիպ պլանների հետևում»,-նշել է դեսպանը:
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան հիշում է Լիբիայում և Իրաքում զինված հեղաշրջումների հետևանքները և չի ուզում նույնի կրկնությունը Սիրիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան