Գործարաններն այլևս խաղող չեն մթերում. «Ժողովուրդ»
Մոտ մեկ ամիս է, ինչ մեր հանրապետությունում չի կարգավորվում խաղողի մթերման գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ին ահազանգած խաղողագործները տեղեկացրել են, որ Այգեստան գյուղում գործող Պռոշյանի կոնյակի գործարանի աշխատակիցները իրենց զգուշացրել են, որ այլևս խաղող չեն մթերելու, քանի որ այլևս տեղ չունեն: Արդյունքում խաղողագործները երեկ կրկին փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը: Այս անգամ խաղողագործների հետ բանակցելու էր գնացել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և նրանց համոզել էր բացել ճանապարհը, իսկ խաղողով բեռնված ավտոմեքենաներին ուղեկցել էր Քաղցրաշենի գինու գործարան:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի կոնյակի գործարանը, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատի կոնյակի-գինու-օղու գործարանի» բոլոր մասնաճյուղերը դադարեցրել են խաղողի մթերումը: