ՌԴ ԱԳՆ. Առաջիկա օրերին ՌԴ-ն և Թուրքիան կքննարկեն Սիրիայի հետ կապված հարցեր
Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կքննարկեն Սիրիայի հետ կապված հարցեր: Այս մասին «Ռուսաստան և Թուրքիա Բազմապրոֆիլ գործընկերության ամրապնդում» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: Փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Հաստատում եմ ՌԴ-ի ԱԳՆ-ի պատրաստակամությունը շարունակել մերձավորարևելյան հիմնախնդրով քննարկումը՝ ընդհանուր հատման կետեր գտնելու նպատակով: Հուսով եմ, որ առաջիկա օրերին թուրք գործընկերների հետ կունենանք հանդիպումներ, որպեսզի առարկայական քննարկենք ահաբեկչության դեմ պայքարի մասին», - հայտարարել է Բոգդանովը:
Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
«Մեր հակաահաբեկչական ծրագիրը ընդունվել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների կողմից, և լիահույս ենք, որ համապատասխան աջակցություն կցուցաբրեն նաև թուրք գործընկերները», - ընդգծել է Բոգդանովը:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն է նկատվել վերջին շաբաթում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու առնչությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ