Վերջին 50 տարվա ընթացքում Սպիտակ տանն առաջին անգամ ելույթ են ունեցել կուբացի երաժիշտներ
ԱՄՆ նախագահական նստավայրում ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո նախօրեին առաջին անգամ ելույթ են ունեցել կուբացի երաժիշտներ՝ Orquesta Buena Vista Social Club նվագախումբը, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրումէ Լենտա.ռու կայքը:
«Հիանալի է, որ դուք այստեղ եք»,- ասել է Օբաման:
Երաժիշտների ելույթը նշանավորվում է երկու երկրների հարաբերությունների ջերմացմամբ: Մի քանի տասնամյակ թշնամանքից հետո ԱՄՆ-ն և Կուբան նախորդ տարի հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Այս տարի երկու երկրներն էլ բացել են դեսպանատներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին