Աշխարհի ամենավատ օդանավակայանները
Նիգերիական Պորտ Հարկորտ քաղաքի միջազգային օդանավակայանը ճանաչվել է աշխարհում ամենավատը: Հարցմանը մասնակցել է 26 հազար մարդ: Հարցվածներն այն համարել են ամենակոռումպացվածը: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ին:
Հարցվածների կարծիքով, նիգերիական օդանավակայանում տերմինալները անբարեհամբույր են, իսկ աշխատակազմը ոչ մի հարցում չի օգնում զբոսաշրջիկներին: Շենքում չկան նստարաններ, օդափոխության համակարգը չի աշխատում:
Ամենավատ օդանավակայանների ցուցակը լրացնում է Սաուդյան Արաբիայի Արքա Աբդուլ-Ազիզ օդանավակայանը, որը զբաղեցրել է 2-րդ տեղը: Հրացվածների խոսքերով, այդ օդանավակայանի տերմինալները աղմկոտ են, մարդաշատ ու քաոսային իրավիճակ է դրանցում: Դրանք, ըստ հարցվածների, նաև կեղտոտ են: Եռյկայը սահմաանփակում է Նեպալի Տրիբհուվան օդանավակայանը, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուում:
Այս ցանկում միակ եվրոպական երկիրը, որի օդանավակայանը ամենավատերից մեկն է, Ֆրանսիան է, որի Բովե քաղաքի օդանավակայանը ընդգրկվել է այս ցուցակի տասնյակում:
Զբոսաշրջիկները նշել են, որ այս օդանավակայանում բացակայում է wi-fi կապ, իսկ տերմինալներում չկան բազկաթոռներ:
Ամենավատ օդանավակայաններ ունեն նաև Վենեսուելան, Հաիթին, Աֆղանստանը, Վիետնամը և Պակիստանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ