Սանկտ Պետերբուրգում մահացել է տաջիկ միգրանտներից վերցրած երեխան
Տաջիկստանից Ռուսաստան մեկնած միգրանտների երեխային նրանց ձեռքից վերցրել են ողջ, հանձնել՝ մահացած:
«Ազատություն» ռկ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին միգրացիոն օրենսդրության պահանջների խախտման կասկածանքով Տաջիկստանի քաղաքացի ամուսիները ձերբակալվել են: Նրանք պատմել են, որ կնոջ մոտից վերցրել են 5 ամսական որդուն՝ Ումարալ Նազարովին: Ոստիկանները կնոջը չեն ասել, թե ուր են տանում երեխային:
Ձերբակալելուց մի քանի ժամ անց դատարանը որոշում է երկուսին էլ Ռուսաստանից արտաքսել Տաջիկստան՝ թույլ տալով, որ նրանք ինքնակամ լքեն երկիրը: Յունուսովան որդուն վերցնելու համար գնացել է ոստիկանության բաժանմունք, սակայն նրան չեն ասել, թե որտեղ է երեխան: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան նրան հայտնել են, որ երեխան մահացել է:
Ըստ լրատվամիջոցի, երեխան մահացել է շնչուղիների սուր վարակից: Սակայն ծնողները վստահեցնում են, որ երեխան մինչև ոստիկանների ձեռքն ընկնելը առողջ է եղել:
Երեխայի մահվան պատմությունը մեծ հրապարակայնություն է ձեռք բերել: Մոտ 100 մարդ անցած հինգշաբթի օրը հավաքվել է Սանկտ Պետերբուրգում Տաջիկստանի հյուպատոսարանի դիմաց՝ պահանջելով երեխայի սպանության գործով մանրակրկիտ քննություն իրականացնել: Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով մանրակրկիտ քննության իրականացում:
ԱԳՆ-ն տեղի ունեցածի վերաբերյալ անկեղծ ցավակցություններ է հայտնել ու նշել, որ բոլոր հանգամանքները պարզելու համար անհապաղ հարցումներ են ուղարկվել Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն, առողջապահության նախարարություն, Դաշնային միգրացիոն ծառայություն:
«Քննության բոլոր մանրամասներին տաջիկական կողմն օպերատիվ կերպով կտեղեկացվի»,-հայտնել են ԱԳՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ