Իրավունք 14:02 21/10/2015

Դատապարտյալին կհսկեն նաև GPS-ով. Պրոբացիոն ծառայության մասին

Հայաստանում պրոբացիայի ներդրմանն ուղղված Պրոբացիայի և պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագիծը վերջնական տեսք է ստանում և սպասվում է, որ մինչև տարվա վերջ կառավարությունը կհաստատի ու կներկայացնի Ազգային ժողով:

Այսօր մասնագետների ու իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացվեց նախագծի առայժմ նախնական տարբերակը, իսկ հաջորդ շաբաթ արդեն կներկայացվի վերջնական տարբերակը:

Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության աշխատակից Էմիլ Մարգարյանը, ներկայացնելով նախագիծը ներկաներին, տեղեկացրեց, որ նախագծում սահմանվում է պրոբացիա հասկացությունը` պրոբացիան շահառուի նկատմամբ օրենքով նշանակված ազատազրկման հետ չկապված պատժատեսակների և այլընտրանքային խափանման միջոցների կատարումն է, որն իր մեջ ներառում է հստակեցում, ուղղորդում և աջակցություն` անձին վերասոցիալականացնելու նպատակով:

Օրինագծի հեղինակները մատնանշել են ծառայության ու դրա իրականացման սկզբունքները` անձի իրավունքների հարգման, համագործակցության, անհատականացման, անձի պատժի և ուղղորդման սկզբունքը գաղտնիության սկզբունքները: Այն դատապարտյալը (օրինագծում` շահառու), որը կօգտվի պրոբացիոն ծառայությունից, կունենա անձնական գործ, որում ներառված կլինեն նրա վերաբերյալ բոլոր տվյալները: Շահառուի համաձայնությամբ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ նրա անձնական գործին, ինչպես նաև ԱԱԾ-ն, ՄԻՊ-ը և այլն:

Պրոբացիոն ծառայությունը գործելու է արդարադատության նախարարության կազմում և լինելու է հատուկ ծառայություն, որն ունենալու է իր տարբերանշանը, իսկ դրա աշխատակիցներն ունենալու են իրենց հատուկ համազգեստը` առանց ուսադիրների, բայց տարբերանշանով: Ծառայությունը լինելու է հատուկ, բայց ոչ քաղաքացիական: Ծառայողներն ունենալու են կոչումներ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը նախ նկատեց, որ նոր ստեղծվելիք պրոբացիոն ծառայությունը պետք է աշխատի անկախ և հետաքրքրվեց, թե արդյոք նպատակահարմար չէ՞ր պետական մարմիններից անկախ մի ծառայություն հիմնել:

Ի պատասխան պարոն Սաքունցի, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ կարելի է օրենքում երաշխիքներ հավասարակշռություն ապահովել, որպեսզի պրոբացիոն ծառայությունն անկախ գործի ու հավելեց. «Բայց հավատացեք, որ մեր երկրում և ընդհանարպես, ցանկացած երկրում, երբ գործում է համակարգ, ինքն այդ համակարգի մի մասն է և երաշխիքներ պետք է ապահովել: Այս հարցում ես պատրաստ եմ քննարկենք` Արդարադատության նախարարության համակարգում այնպիսի համակարգ ստեղծենք, որ ծառայությունն իր գործունեության ընթացքում անկախություն ունենա»:

Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագծում կա նաև դրույթ էլեկտրոնային հսկողության մասին. շահառուի կամ դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառվելու է դատարանի որոշմամբ, որն ընդունելիս պետք է հաշվի առնել անձի տարիքը, սոցիալական դրությունը, առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը և այլն:

Էլեկտրոնային հսկողությունը չպետք է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ պատճառի պրոբացիոն ծառայության շահառուին: էլեկտրոնային հսկողությունն իրականացվելու է GPS-ի միջոցով կամ այլ ռադիոալիքային, կենսաչափական արբանյակային սարքերի միջոցով, որոնք հնարավորություն կտան պարզել` որտեղ է գտնվում դատապարտյալը, ինչ վարքագիծ է դրսևորել: Էլեկտրոնային հսկողության ֆինանսավորումն իրականացվելու է կամ պետական բյուջեի կամ էլ շահառու դատապարտյալի հաշվին: Որպես այլընտրանքային պատիժ պրոբացիոն ծառայությունը կատարելու է նաև տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավի, երաշխավորության կատարումը:

Մինչ այդ քրեակատարողական հիմնարկների համակարգը էլեկտրոնային կդառնա, որպեսզի պրոբացիոն ծառայության իրականացումը խոչընդոտների չհանդիպի:

Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ, պրոբացիոն ծառայության շրջանակներում նաև կարգավորվելու է դատապարտյալի հետպատժյան փուլը:

«Հիմա օրենսդրությունը կարգավորում է, բայց պրակտիկ մարդը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, չկա մի մարդ, որ նրա ձեռքից բռնի, տանի պահի մի քանի ամիս, մինչև էդ մարդը իր տեղը գտնի հասարակության մեջ: Պրոբացիան հենց դա է անելու», -ներկայացրեց Քրմոյանը:

Թեմային առնչվող հրապարակումներ`
Եվրոպացի փորձագետ. Նախ պետք է լինի իրավախախտի կարիքների գնահատում
Արշակ Գասպարյան. Պրոբացիայի ծառայության կարևորագույն դերակատարներից մեկը քաղաքական որոշում կայացնողներն են
Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ
Մնացական Մարտիրոսյան. Անհրաժեշտ է խափանման միջոցների բաժնում որոշակի փոփոխություններ իրականացել
Այսօր կալանավորված անձանց մեծ մասը կարող էին կալանքի տակ չգտնվել. Արման Դանիելյան
Միջազգային փորձագետ. Միջին ծանրության հանցագործությունների դեպքում պետք է կիրառել այլընտրանքային պատժամիջոցներ
Պրոբացիայի ծառայության շրջանակում ՀՀ-ում կիրառվելու է էլեկտրոնային մոնիտորինգ. Սեմինար՝ մասնագետների համար
Թե ինչքանով արդյունավետ կգործի պրոբացիայի ծառայությունը ՀՀ-ում՝ կախված է շահագրգիռ մարմիններից. փորձագետ (տեսանյութ)
Լ.Ավետիսյան. Հույս ունենք նորաստեղծ պրոբացիայի ծառայությանը դատարաններն ավելի շատ կվստահեն (տեսանյութ)
Արթուր Հովհաննիսյան. Պրոբացիայի ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե ուժային, այլ հումանիտար կառույց (տեսանյութ)
Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի
Միջազգային փորձագետ. Բանտ ուղարկելը հարցի լուծում չէ
ՀՀ-ում ազատազրկումը որպես պատժատեսակ շատ է կիրառվում. Ս. Քրմոյան
Քրեական արդարադատության դերակատարները կդիմե՞ն, թե՞ չեն դիմի պրոբացիայի ծառայությանը. փորձագետ (տեսանյութ)
«Փորձելու ենք պրոբացիոն ծառայությունը ներդնել փուլային ճանապարհով»
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
Իրավախախտին ամեն անգամ պատժելով՝ խնդիրը չի լուծվի. Արման Դանիելյան (տեսանյութ)
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}