ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է ռեկորդայինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության հավանության վարկանիշը ՌԴ-ում հասել է ռեկորդային՝ 89,9 տոկոսի: «Լենտա.ռու» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսպիսին են Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի անցկացված հետազոտության արդյունքները:
Կոնտրոնի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեր նշվում է, որ ՌԴ ղեկավարի «աշխատանքի հավանության ցուցանիշը» բարելավել է նախորդ` 2015 թ. հունիսին գրանցված 89,1 տոկոս ցուցանիշը:
Նշվում է, որ ՌԴ նախագահի քաղաքականությանը նման ցուցանիշով հավանություն տալը պայմանավորված է Սիրիայում ծավալված գործընթացների, այդ թվում`Սիրիայում ՌԴ օդուժի սեպտեմբերի 30-ին սկսված գործողության հետ: Այս իրադարձությունները վերջին մեկ շաբաթվա ընթացում կարևորագույն են համարել հարցվածների 26 տոկոսը:
Հարցումը անցկացվել է հոկտեմբերի 17-ին և 18-ին 46 շրջանների 130 բնակավայրում բնակվող 1600 քաղաքացիների շրջանում: Վիճակագրական սխալը, ըստ կենտրոնի, կազմում է 3,5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ