Հայկական շախմատի պատմությունը` ՀԱԱՀ-ի շախմատի թանգարանում (լուսանկարներ)
Հայկական շախմատի պատմությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ագրարային համալսարանում՝ 2001թվականից հիմնված թանգարանում: Թանգարանի հիմնադիր Ռաֆիկ Չատինյանն այսօր համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը ևս ժամանակին շախմատ է խաղացել, մասնակցել տարբեր մրցաշարարերի, սակայն հետագայում զբաղվել է գիտական աշխատանքով:
«Թանգարանում ներկայացրված են բոլոր 36 չեմպիոնների ու 32 չեմպիոնուհիների նկարները: Այստեղ կան նաև մեր չեմպիոնների մասին պատմող գրքեր»,-ասաց նա:
Ռ.Չատինյանը տեղեկացրեց, որ թանգարանում կազմակերպվում են շախմատի հանրապետական, միջբուհական առաջնություններ, մրցաշարեր, օլիմպիադաներ, միաժամանակյա մրցախաղեր և հանդիպումներ շախմատի հայազգի գրոսմայստերների հետ: Այստեղ է մարզվում բուհի հավաքական, որը հանրապետական միջբուհական առաջնության եռակի հաղթող է:
Թանգարանի հիմնադիրը հավելեց, որ իրենց «Տպավորությունների մատյան» էջում տեղ են գտել հայտնի շախմատիստների գրառումներ:
Նախորդող հրապարակումներ՝
Ագրարային համալսարանի նորաբաց լաբորատորիայում կստեղծվեն կենդանիների ցեղերի գենային բանկեր
ՀԱԱՀ-ը ամենամիջազգայնացված հայկական բուհերից մեկն է. Աշոտյան
Նախագահը պարգևատրել է ագրարային համալսարանի դասախոսների
ՀԱԱՀ-ը խնդիր ունի արմատապես բարելավել ագրարային կրթության որակը. Արշալույս Թարվերդյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան