Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի. Նալբանդյան
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու միջազգային հարաբերություններում առկա խնդիրների մասին: Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած համաժողովի ժամանակ իր ելույթի խոսքում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Խոսելով կոնկրետ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ահաբեկչության մասին, նա նշեց, որ դրանք մարտահրավերներ են ողջ քաղաքակիրթ մարդկության համար:
Նախարարի խոսքով՝ հայերը բնակվում են Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում՝ կազմելով բազմազգ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մաս:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ միայն Սիրիայից Հայաստանն ընդունել 17 հազար փախստական:
«Մերձավոր Արևելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեզ մշտապես պետք է անհանգստացնի»,-ասաց նախարարը:
Նալբանդյանը կարևորեց Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ նշելով, որ Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Արտգործնախարարը նաև կարևորեց տնտեսական միությունների դերն ամբողջ աշխարհում. «Փորձագետները փորձում են որոշել՝ ինչքան է այս կամ այն պետությունը շահում անդամակցելով որևէ տնտեսական միության, բայց անհրաժեշտ է պարզել նաև ինչքան կկորցնի չանդամակցելով այդ միություններին, որը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստանալու միջոց է»:
Խոսլեվ այս տարվա հունվարի մեկից Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց և առհասական ԵԱՏՄ-ից՝ նա ասաց, որ այն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար:
Է. նալբանդայանն իր խոսքում նաև նշեց, որ հայ-չինական հարաբերությունները բարձր մակարադակի վրա են:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի երեք նպատակներին դեմ. Շավարշ Քոչարյան
Երևանում մեկնարկեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը