Բանգլադեշում մզկիթում պայթյունի հետևանքով մոտ 100 մարդ է վիրավորվել
Բանգլադեշի մայրաքաղաքում մզկիթներից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Ավելի քան 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մեկ հոգի մահացել է՝ 12- ամյա տղա: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:
Նախնական տվյալներով, անհայտ անձիք ինքնաշեն պայթուցիկ է նետել մզկիթի մեջ, երբ ներսում գտնվել են հազարավոր մարդիկ: Դեռևս որևէ մեկն ահաբեկչության պատասխանատվությունը չի վերցրել իր վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ