Լոնդոնը վերջնականապես հրաժարվել է մեգա-մզկիթի կառուցումից
Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջնականապես արգելել է Լոնդոնի արևելյան հատվածում հսկայական մզկիթի կառուցումը, որի շուրջ վեճերն ավելի քան տասը տարի շարունակվում են: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Մերժման որոշման մեջ նշվում է, որ շենքը կխանգարի շրջանի ենթակառուցվածքներին և անհնարին կդարձնի նոր բնակելի տների կառուցումը:
Abbey Mills Mosque մզկիթը նախատեսվում էր կառուցել Լոնդոնի Նյուէմ շրջանում: Ավելի քան տասը տարի է մուսուլմանական «Tablighi Jamaat» շարժումը փորձում էր հասնել շինության կառուցմանը: ԶԼՄ-ներում ճարտարապետական նոր օբյեկտը ստացել էր «մեգա-մզկիթ» անվանումը. ավելի քան 11 հազար մարդ կարող էր միաժամանակ գտնել մզկիթում: Նախատեսված էր, որ այն պետք է լինի Եվրոպայում ամենամեծ մզկիթը:
2012-ին շրջանային իշխանությունը հրաժարվել էր ծրագիրն իրականացնել և դիմել էր կառավարությանը՝ աջակցելու համար:
Այժմ Եվրոպայում ամենամեծ մզկիթը Մոսկվայում է, որը բացվել է այս տարվա սեպտեմբերի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ