Վիեննայում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ուրբաթ` հոկտեմբերի 30-ին սկսվել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային բանակցությունները: Կոնֆերանսին մասնակցում են 17 երկրների արտգործնախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչները: Deutsche Welle-ի փոխանցմամբ` հանդիպման բացման խոսքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի գտնել առաջխաղացման ուղիներ և ընդգծել է, որ դրան հասնելը «խիստ դժվար» կլինի:
Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բանակցություններից առաջ հայտարարել է, որ իրենց համար գերակա խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է: Նրա խոսքերով` Սիրիայում անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական անցման գործընթաց, քանի որ հենց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա է ընկած սիրիական ողբերգության պատասխանատվությունը:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է Վիեննայում ընթացող բանակցություններից արտակարգ սպասումներ չունենալ: Նրա խոսքով` հանդիպումը բեկումնային չի լինելու, սակայն արժեքավոր կլինի այն, որ միևնույն սեղանի շուրջ կհավաքվեն տարածաշրջանի բոլոր կարևոր գործող ուժերը, այդ թվում` ԱՄՆ, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Իրանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին