Տնտեսություն 10:00 03/11/2015

Փոխնախարար. Օրգանական գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Օրգանական մթերքների կարևորությունն ու սպառումն աշխարհում գնալով մեծանում է: Գյուղատնտեսության նախարարությունում նշում են, որ Օրգանական գյուղատնտեսության զարգացումը ոլորտի կարևորագույն ուղղություններից է: Հայաստանում դրա զարգացման խոչընդոտներից մեկը քաղաքացիների ցածր իրազեկվածությունն է:

Հայաստանում ի՞նչ վիճակում է օրգանական գյուղատնտեսությունը, զարգացման ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ կան: Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է
գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի հետ:

-Ո՞ր մարզերում է օրգանական գյուղատնտեսությունը զարգացած:
-Հայաստանում այս պահին գործում է 60-70 սերտիֆիկացված օրգանիկ արտադրություն: Կարելի է ասել, բոլոր մարզերում էլ նման արտադրություններ կան, սակայն առավել շատ են Արմավիրում, Արարատում, Սյունիքում, Տավուշում: Հիմնականում արտադրում են միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, տարբեր տեսակի խոտաբույսեր, որոնք աճում են վայրի պայմաններում՝ անտառներում, սարերում: Սրանց սերտիֆիկացումն ավելի հեշտ է, գործընթացը տևում է մեկ տարի, իսկ սովորական արտադրության հիմնելու պարագայում՝ 3 տարի: 3 տարին անցումային շրջանն է, երբ ավանդական գյուղատնտեսությունից անցում է կատարվում օրգանականին, այդ ընթացքում հողն ազատվում է բոլոր ոչ բնական բաղադրիչներից, որոնք իր մեջ կան: 

-Ո՞վ է տրամադրում սերտիֆիկատը:
-Հայաստանում սերտիֆիկատ տրամադրող մեկ կազմակերպություն կա՝ «Էկոգլոբ»-ը: Ցանկացած արտադրող այդ սերտիֆիկատով կարող է մթերքն արտահանել ցանկացած երկիր: Մինչ սերտիֆիկատը տրամադրելը այդ կազմակերպությունը մոնիտորինգ ու այցելություններ է իրականացնում տվյալ արտադրություն: Օրգանական գյուղատնտեսության ասելով հասկանում ենք, որ ցանկացած տիպի քիմիական նյութի, այդ թվում թույների, օգտագործումն արգելված է: Օրինակ, գոմաղբը քիմիական չէ, կարելի է օգտագործել օրգանական գյուղատնտեսության մեջ: Սահմանված են նաև ստանդարտներ, թե ինչ հեռավորության վրա պետք է լինի տվյալ հողակտորը ավանդական ճանապարհով մշակվող դաշտերից կամ ճանապարհներից: Կան որոշակի պահանջներ օրգանական սնունդի փաթեթավորման ու տեղափոխման վերաբերյալ: Հասարակ օրինակ բերեմ, եթե կաթը պլաստմասե տարայի մեջ վաճառեն, ապա դա այնքան էլ ճիշտ չէ, այն պետք է վաճառվի ապակե տարայով: Սերտիֆիկատ ստանալուց հետո տնտեսվարողն անընդհատ մոնիտորինգի ներքո է լինում:

-Որտե՞ղ են սպառվում հայկական օրգանական մթերքները, ենթադրվում է, դրանք ավելի թանկ արժեն:
-Հիմնականում սպառումն իրականացվում է ներքին շուկայում, քանի որ փոքր տնտեսությունները դժվարանում են արտահանում կազմակերպել: Մենք ուսումնասիրություն չունենք, սակայն կարող ենք ասել, որ պտուղ-բանջարեղենի, մեղրի, խոտաբույսերի մարժան մեծ չէ: Երբ ուսումնասիրում ենք այլ երկրների թվերը, տեսնում ենք, որ ավելի բարձր է կենդանական ծագման մթերքների մարժան: Սակայն Հայաստանում անասնապահության ոլորտում դեռ մենք նման հաջողություններ չունենք:

Օրգանական սննդամթերքի պահանջարկն ամբողջ աշխարհում բավականին արագ մեծանում է, հատկապես զարգացած պետություններում մարդիկ ուզում են առողջ կենսակերպով ապրել: Համ արտահանման հնարավորություններն են մեծ, համ գնային մարժան է բաձր, հետևապես այն դառնում է առավել բարձր արժեքային գյուղատնտեսություն: Փոքր տնտեսությունների զարգացման համար մենք փորձում ենք տեղի շուկայի իրազեկման աշխատանքներ կատարել, որպեսզի այն տնտեսվարողները, որոնք հնարավորություն չունեն արտահանման, տեղում կարողանան սպառել: Մենք նախատեսում ենք աշխատել տնտեսվարողների հետ, որպեսզի սուպերմարկետներում օրգանական սնունդի համար առանձին տեղեր հատկացվեն:

-Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ի՞նչ հնարավորություններ կան:
-Դեկտեմբերի 15-ին մեկնարկելու է օրգանական գյուղատնտեսության զարգացման (OASI) 37 ամիս տևողությամբ ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: 3.2 մլն եվրո արժեքով ծրագրի շրջանակում չորս բաղադրիչներով մենք աշխատանք են իրականացնելու՝ իրավական դաշտի, ինստիտուտների բարելավում, արտադրողներին աջակցության ցուցաբերում, դրամաշնորհների տրամադրում, իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում, քաղաքացիները չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում, օրգանական, էկո սննդամթերքը, չորրորդ բաղադրիչը կլինի արտահանման հնարավորությունների բացահայտում և ընդլայնում:

Մենք մտադիր ենք աշխատել օրգանական սննդամթերք արտադրող եվրոպական խոշոր մի քանի ընկերությունների հետ, որպեսզի կոոպերատիվներ ստեղծենք Հայաստանում, օրինակ խոտաբույսեր հավաքող մի քանի խմբեր եթե կարողանանք հավաքել, ապա մի քանի հարց կարող ենք միաժամանակ լուծել: Մենք կարող ենք չօգտագործվող հողերն էլ ներգրավել այս ծրագրում:

-Կա՞ն խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:
-Այս պահին հիմնական խնդիրը մարդկանց իրազեկվածության ցածր մակարդակն է: Կան իհարկե մարդիկ, որ գնահատում ու մշտապես օգտագործում են օրգանական սնունդը: Երևանում գործում է մանրածախ խանութ, որտեղ վաճառվում են միայն օրգանական սերտիֆիկացված ապրանքներ: Այն բավականին հաճախորդներ ունի: Ուղղակի ընդհանուր արդյունաբերության զարգացման համար դեռևս խոչընդոտ է իրազեկվածության ցածր մակարդակը:

-Հաշվի առնելով Հայաստանում սոցիալ-տնտեսական վատ պայմաններն ու օրգանական սնունդի թանկ լինելը, կարծո՞ւմ եք իրազեկվածության պակասից մարդիկ այն չեն գնում:
-Բուսական ծագման ապրանքների գներն այնքան էլ թանկ չեն, գրեթե գնային նույն սեգմենտում են: Ամբողջ աշխարհում այսօր օրգանական ապրանքներ սպառում են միջին ու ավելի բարձր խավի մարդիկ, կամ նրանք, ովքեր առողջությունն ավելի են կարևորում, օրինակ, նրանք կարող են գնել կես կգ օրգանական սերտիֆիկացված ապրանք, մեկ կգ սովորական պայմաններում աճեցրածի փոխարեն: Հնարավորություններ միշտ էլ կան, ուղղակի իրազեկել է պետք: Ինչքան սպառողն իրազեկված լինի, այնքան արտադրողը շահագրգռված կլինի շատ արտադրել, երկուստեք շահավետ է:

-Ինչպե՞ս համոզվել, որ գնում ենք իսկապես օրգանական սնունդ:
-Մանրածախ ցանկացած կետ անհրաժեշտության դեպքում սպառողին պետք է ներկայացնի տվյալ արտադրողի սերտիֆիկատը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}