Սուդանում օդանավի վթարի հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել, երեխան փրկվել է
Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի միջազգային օդանավակայանից թռիչքի ժամանակ ռուսական բեռնատար օդանավի վթարի հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրներին:
Որոշ տեղեկություն տրամադրել է Սուդանի նախագահի մամլո խոսնակը. Լրատվամիջոցը, վկայակոչելով խոսնակին, հաղորդում է, որ օդանավի անձնակազմը և մեկ երեխա կարողացել են կենդանի մնալ: Խոսնակն ասել է, որ օդանավում կարող էր լինել շուրջ 20 մարդ, մահացածների թվում են նաև օդանավից դուրս գտնված մարդիկ:
Խոսնակը սակայն, հստակ թիվ չի ասել: