Անջեյ Դուդա. Լեհաստանը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը
Լեհաստանը դեմ է Բալթիկ ծովի հատակով «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազատարի շինարարությանը: Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտ» լրատվականը՝ հղում անելով լեհական պետական ռադիոկայանին, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախագահ Անջեյ Դուդան:
«Մենք կարծում ենք, որ այս որոշումը քաղաքական բնույթ է կրում՝ չունենալով ոչ մի տնտեսական հիմք: Այդ կապակցությամբ մենք (Լեհաստանը) կասկած չունենք, որ այս ներդրումը չպետք է կյանքի կոչվի, քանի որ այն չի մեծացնում Եվրոպայում էներգետիկ անվտանգությունը և ունի քաղաքականապես վնասակար բնույթ»,-նշել է Անջեյ Դուդան:
Լեհաստանի ղեկավարի խոսքով` ԵՄ-ն պետք է ապահովի իր անդամ երկրների՝ ռուսական գազից կախված չլինելը:
Սեպտեմբերի 4-ին, «Գազպրոմ»-ը իր եվրոպացի գործընկերների հետ ստորագրել է «Հյուսիսային հոսք» գազատարի երրորդ և չորրորդ խողովակների շինարարության մասին պայմանագիրը: Նոր կոնսորցիումի մեջ ընդգրկվել են «Գազպրոմ»-ը, «E.ON», «BASF Wintershall» ընկերության դուստր ձեռնարկությունը, «OMV»-ն, «ENGIE»-ը և «Royal Dutch Shell»-ը:
Նախագծի համաձայն նոր խողովակների կառուցումը պետք է ավարտվի մինչև 2019թ.-ը: Դրանց միջոցով Գերմանիա կմատակարարվի 55 միլիարդ խորանարդ մետր գազ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ