Ֆրանսիայում համասեռամոլներին կթույլատրեն դոնոր դառնալ
Ֆրանսիան վերացնելու է համասեռամոլ տղամարդկանց՝ դոնոր դառնալու արգելքը: Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը: Նա նշել է, որ արյուն հանձնելը առատաձեռնության ակտ է, մարդու սեռական կողմնորոշումը չի կարող դրա համար պայման լինել:
Նախարարի խոսքով, դոնորության արգելքը «տաբու է և խտրականություն»: 2016-ի գարնանից ոչ մեկին չեն մերժելու, եթե նա ցանկանում է արյուն հանձնել, անկախ սեռական կողմնորոշումից:
Նախկինում նման արգելք մտցվել է հաշվի առնլեով, որ համասեռամոլները կարող են ՁԻԱՀ ունենալ: Ընդ որում, արգելքը լեսբուհիների վրա չի տարածվել: Ավստրալիայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում համասեռամոլներին թույլատրված է դոնորներ դառնալ, եթե նրանք տղամարդու հետ սեքսով չեն զբաղվել երեք տարվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ