ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով. Կարեն Նազարյան
Հայաստանը բազմիցս է նշել, որ շահագրգիռ է ԵՄ-ի հետ շարունակել երկխոսությունը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային այլ բնագավառներում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նրա խոսքերով՝ ինչպես ՀՀ Նախագահի, այնպես էլ Հայաստանի ղեկավար պաշտոնատարների հետ հանդիպումների ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն՝ այդ հարաբերությունների դինամիկան և ՀՀ-ում ժողովրդավարության գործընթացների հետագա խորացումը շարունակելու համար: Նշվեց նաև, որ քաղաքական մասը վարում է ԱԳՆ-ն, իսկ տնտեսականը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Կ.Նազարյանը հայտնեց, որ ամփոփվել է ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շրջանակը, որի քննարկումները նախաձեռնվել էր մի քանի ամիս առաջ: «Ըստ նախնական գնահատականի` ոլորտային համագործակցությանն առնչվող գլուխների մեծ մասում և նաև արդարադատության բաժնում հնարավոր է պահպանել նախկինում ԵՄ-ի հետ բանակցված տեքստերը, ընդունվել է արդեն հռչակագիրը, որտեղ կարևորվում է նաև ոլորտային համագործակցությունը՝ գիտության, ՓՄՁ-ների հարցում, ինչպես նաև ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու հեռանկարների հարցում»,- ասաց Կ.Նազարյանը:
Նշվեց նաև, որ հռչակագրում հղում է արվում վիզաների ազատականացման առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին: «Այսինքն՝ խոսքը գնում է 2016թ. վիզաների ազատականացման համար համապատասխան գործողության ծրագրի իրականացմանը: Մենք սկզբում պետք է սկսենք այդ գործողության ծրագրի մշակումը, իրականացումը, ինչը կհանգեցնի Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին: Դա մենք այլ կերպ ասած անվանում ենք վիզայի երկխոսություն»,- ընդգծեց փոխանախարարը:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Մեր բոլոր գերատեսչություններն իրենց առաջարկներն ունեն ԵՄ-ին. Կարեն Ճշմարիտյան
ԼՂ, Հայաստան-Թուրքիա հիմնահարցերը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում
Փոխնախարար. ԵՄ հետ ստորագրվելիք նոր համաձայնագրում տարիֆային մասը չի լինի
ՀՀ և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ. Մելքոնյան
Նալբանդյան. Կարևորում ենք Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան