Ռուսաստանը զենիթահրթիռային համակարգեր է ուղարկել Սիրիա
Ռուսաստանը Սիրիա զենիթահրթիռային համակարգեր է ուղարկել, որպեսզի կանխարգելի «Իսլամական պետության» գրոհայինների կողմից ռուսական զինտեխնիկային հասցվող հնարավոր վնասները: Փոխանցում է «BBC»-ին:
«Մենք հաշվարկել ենք հնարավոր բոլոր ռիսկերը: Մենք այնտեղ ուղարկել ենք ոչ միայն կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլ նաև զենիթահրթիռային համակարգեր, քանի որ հնարավոր են ցանկացած տիպի ֆորս-մաժորային իրավիճակներ: Օրինակ, Սիրիայի սահմանակից երկրի տարածքում ինքնաթիռի առևանգում և այնտեղից մեր դիրքերի վրա հարձակումների իրականացում: Մենք պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- նշել է Ռուսաստանի օդատիեզերային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևը:
Սիրիայում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հրամանատարը նշել է, որ այնտեղ կա օդից իրականացվող գործողությունների համար շուրջ 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, ճիշտ այնքան, որքան անհարժեշտ է ավիացիոն հարվածներ հասցնելու համար:
Հաղորդվում է, որ ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայում ցամաքային հրետանի տեղակայելու փորձերի մեջ՝ պնդելով, որ դա ավելի կվատացնի իրավիճակը Համա և Հոմս քաղաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին