Խանասերի ճանապարհի ազատագրումից հետո առաջին բեռնատարներն են մտել Հալեպ
Սիրիական բանակի կողմից Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Ասրիե- Խանասեր ուղու ազատագրումից հետո առաջին բեռնատար մեքենաներն են հասել Հալեպ՝ փոխադրելով սննդամթերք, բանջարեղեն, պարեն և վառելանյութ: Ուղևորատար մեքենաները ևս անվտանգ տեղ են հասել: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասեր» թերթի ֆեյսուքյան էջը:
Սիրիայի վարչապետի հանձնարարականով, առաջիկա օրերին մեծ քանակությամբ վառելանյութ և սննդամթերք է ուղարկվելու Հալեպ:
Հիշեցնենք, որ երկարատև և ծանր մարտերից հետո սիրիական բանակին երկու օր առաջ հաջողվել էր իսլամիստներից ազատագրել Խանասերի ճանապարհը, որը Հալեպն արտաքին աշխարհին կապվող միակ ճանապարհն է: Ճանապարհի փակ լինելու հետևանքով Հալեպում գտնվող մարդկանց վիճակը շատ ծանր էր, սնունդի և այլ հիմնական ապրանքի գները բարձրացել էին, վառելանյութ չկար:
Նախորդող հրապարակումներ՝
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ազատագրվել է
Սիրիական բանակն ազատագրել է չորս գյուղ
Սիրիական բանակը շարունակում է Խանասերի ճանապարհի ազատագրման մարտերը
Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին