Իրավունք 11:50 07/11/2015

Փաստաբանն ազատ է ու ինքն է որոշում` ինչպես աշխատել մամուլի հետ, գրաքննություն չի կարող լինել. Արա Զոհրաբյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարծում է, որ Պալատի մի քանի փաստաբանների հետ կապված կար խնդիր և այն լուծվեց: Նրա խոսքով, կյանքը շարունակվում է, և մի քանի խումբ փաստաբաններ չեն կարող ցնցել Պալատը:

Ներկայացնում ենք Արա Զոհրաբյանի պատասխանները Panorama.am-ի հարցերին

Փաստաբանների պալատում վերջին շրջանում առաջացած լարվածությունը արդյոք թուլացե՞լ է: Պալատը կազմակերպել էր քննարկում, արդյոք դա օգնե՞ց հաղթահարել խնդիրը:

Փաստաբանների պալատը անձեր չեն: Փաստաբանների պալատը ինստիտուտ է, և մեզ մոտ ցանկացած հարցի պետք է նայենք հենց ինստիտուցիոնալ առումով: Այսինքն` եթե նույնիսկ որևէ անձ, որևէ անձի հետ խնդիր ունի, դա չի կարող դառնալ հանրային հնչեղության հարց ու ազդել ինստիտուտի աշխատանքի վրա: Կարևոր երկու հանգամանք կցանկանայի շեշտադրել` փաստաբանական համայնքում արտոնյալ փաստաբաններ չպետք է լինեն, համենայնդեպս փորձելու ենք այնպես անել, որ չլինեն: Երկրորդը` փաստաբանների պալատը ունի անկախության էլեմենտներ, անկախ է ոչ միայն պետական մարմիններից, հատուկ ծառայություններից, այլ անկախ է մի խումբ փաստաբաններից:

Պատկերացրեք 1538 փաստաբան ունեցող համայնք և ցանկացած պետական կառույց կամ ցանկացած անձ կարող է դեստրուկտիվ իմաստով համախմբել 50-100 փաստաբանի, և դա չի կարող ազդել ամբողջ համայնքի վրա, չեն կարող այդքան փաստաբան քանդել փաստաբանական համայնքը: Մեր ինստիտուտի նպատակը դա է: Ես ինքս էլ Պալատի անդամ եմ, և Պալատի շահերը իմ շահերից բարձր են: Այս պայմաններում պատկերացրեք, անձերով եթե ինչ-որ հակասություններ են ունենում, ցանկացած ոլորտում, բայց ի վերջո, բոլորը գալիս են տուն, որտեղ պետք է հաշտվեն: Բոլորս գիտենք, որ անձերի միջև խնդիրները կարող են թուլացնել բոլորիս: Որպես Պալատի ներկայացուցիչ, անկախ ամեն ինչից, փորձել եմ խնդիրը հասկանալ, խնդիրները ուղղակի չեմ նայել միակողմանի, փորձել եմ նաև ինքնաքննադատաբար նայել հարցին: Ամեն դեպքում, կար խնդիր, խնդիրը կարգավորվեց` մամլո խոսնակի աշխատանքի հետ կապված կար խնդիր, որին Պալատը գնահատական տվեց, կար խնդիր, որը որոշակի առումով համակարգային բաց էր, փաստաբան-փաստաբան փոխհարաբերություններում մամլո խոսնակի համար խաղի կանոնները հստակ տարանջատված չէին. ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել, խնդիրը եղավ, լուծվեց: Պալատը տեսնում է սեփական խնդիրները և դրանց լուծում տալիս: Այս պատմությունը հրահրած, գունազարդած փաստաբանները մնում են մեր փաստաբանները և, որպես Պալատի ներկայացուցիչ ես պարտավոր եմ իրենց փաստաբանական շահերի համար անել ամեն հնարավորը, և երբ իմ լիազորությունները կդադարեցնեմ, այն ժամանակ կորոշեմ` որպես փաստաբան շարունակե՞լ շփվել իմ գործընկեր փաստաբանի հետ, թե՞ ոչ: Դա այլ հարթության հարց է: Բայց որպես Պալատի ներկայացուցիչ պարտավոր եմ:

Հակամարտության կողմ փաստաբանները այնուամենայնիվ, չեկան Պալատի հրավիրած քննարկմանը, և կարծես սառույցը չի հալվել:
Փաստաբանների պալատը մի շարք փաստաբանների տույժի է ենթարկել ու շատերը նեղացած են Պալատից դրա համար: Հիմա կարելի՞ է ասել, որ հարաբերությունները սառցակալած են, և Պալատը պետք է ցնցումներով ապրի: Ոչ: Դա ինստիտուցիոնալ հարց է: Փաստաբանը խախտել է վարքագծի կանոնագիրքը, փաստաբանական համայնքը իր խաղի կանոններով ասել է` իրավունք չունես խախտել, պատասխանատվության է ենթարկել, և կյանքը շարունակվում է: Հիմա այդ փաստաբանը եթե, օրինակ, կշարունակի իրեն խռոված պահել Պալատից, դա այլ հարց է: Բայց եթե այդ փաստաբանի շահերը որևէ մեկը ոտնահարի, Պալատը խռոված չէ, և պալատը նույն ջանասիրությամբ, հոգատարությամբ ամեն ինչ անելու է նրա շահերի համար: Մեկ կամ երկու, կամ մի քանի փաստաբանների վերաբերմունքից, հավատացնում եմ ձեզ, Պալատը չի կարող ցնցվել: Պալատի խորհուրդը ընտրված անձինք են և մինչև նրանց լիազորությունների ավարտը կամ մինչև նրանց հետ չկանչեն, նրանք իրենց լիազորությունները կատարելու են: Եթե կարծում են, որ Պալատի նախագահը սխալ քաղաքականություն է վարում, կա ընթացակարգ, թող առաջնորդվեն այդ ընթացակարգով: Խնդիր չկա: Բայց մի քանի հոգով կարծում եմ` չեն կարող Պալատը ցնցումների ենթարկել:

Պարոն Զոհրաբյան, լրատվամիջոցների հետ փաստաբանների գործունեությանն առնչվող Ձեր նոր որոշման համար փաստաբանների կողմից մեղադրվեցիք գրաքննություն հաստատելու համար: Կբացատրե՞ք ինչ նպատակ ուներ այդ հրամանը:

Ես կարծում եմ այդ հրամանի հետ կապված չհասկացվածության խնդիր կա: Յուրաքանչյուր փաստաբան անկախ է, այդ թվում` Փաստաբանների պալատից: Օրինակ, լրագրողները հետաքրքրվում են, թե յուրաքանչյուր փաստաբան քանի գործ ունի: Մենք չենք կարող իմանալ դա և իրավունք էլ չունենք: Փաստաբանն ինքն ազատ է ու ինքն է որոշում` ինչպես աշխատել մամուլի հետ, գրաքննություն չկա: Այսինքն` այդ մասով խնդիր չի կարող լինել: Երբ մենք մամլո խոսնակի ինստիտուտը ներդրեցինք, նպատակ ունեինք, որ խոսնակը մտածի ոչ միայն Պալատի մասին, այլ նաև փաստաբաններին ծառայություն մատուցի, եթե իհարկե, նրանք դրա կարիքն ունեն, որովհետև փաստաբան կա, որ չի կարողանում շփվել մամուլի հետ, կոնտակտներ չունի և այլն: Մեր խոսնակը, օրինակ, 30-ից ավել ասուլիսներ է կազմակերպել փաստաբանների համար: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ մեկ փաստաբան, եթե ներկայացնում է քաղաքացու շահերը, ապա հակառակորդի ներկայացուցիչը նույնպես մեր Պալատի անդամն է, նա էլ է փաստաբան: Այսինքն`այստեղ էր, որ խնդիրն առաջանում էր: Այստեղ է, որ խաղի կանոններ դրվեցին: Եթե մի փաստաբանը կգա մամլո խոսնակի ծառայություններից օգտվելու և որը չի բխի մյուս կողմի ներկայացուցիչ փաստաբանի շահերից, ապա Պալատի խոսնակը այդ ծառայությունը չի մատուցի կողմերից մեկին: Փաստաբանը թող գա մեր միջոցով դատական համակարգին քննադատի, բայց ոչ մյուս կողմը ներկայացնող փաստաբանին: Այստեղ է, որ սահմանափակում է դրվել: Այստեղ գրաքննություն չի կարող լինել:

Նախկինում չէի՞ն կարգավորվում այդ հարաբերությունները:

Չէր կարգավորվում, խոսնակ Հայկ Հակոբյանը գտել էր, որ Հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին պետք է օգնի: Օգնի ո՞ւմ դեմ: Մեկ այլ փաստաբանի: Այստեղ է, որ անհրաժեշտություն առաջացավ խաղի կանոններ սահմանել: Գրաքննություն չկա: Գրաքննություն կլիներ այն ժամանակ, երբ Պալատը հայտարարեր, որ փաստաբանը կարող միայն Պալատի միջոցով շփվել մամուլի հետ:

Բայց դուք սահմանափակեցիք Պալատի աշխատակազմի գործողությունները սոցիալական ցանցերում:

Այո, օրինակ ֆեյսբուքյան քննարկում էր գնում Պալատի վերաբերյալ, աշխատակազմից մեկը մտնում էր հակառակ բանն էր գրում ու առաջանում էր բանավեճ: Մենք էլ ասեցինք` բարեկամներ, քննադատություն չեք անելու: Եթե սոցիալական ցանցում հարց են տալիս, պատասխանիր, բացատրիր քո լիազորությունների շրջանակում և ոչ թե քննադատիր: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}