Լենոնի գողացված կիթառը վաճառվել է 2,4 միլիոն դոլարով
Ջոն Լենոնին պատկանող Gibson J-160E ակուստիկ կիթառն աճուրդում վաճառվել է 2,41 միլիոն դոլարով: Մեկնարկային գինը 300 հազար դոլար է եղել: Գնորդը ցանկացել է գաղտնի մնալ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Կիթառն ավելի քան 50 տարի կորած էր համարվում: Լենոնը այն գնել էր 1961 թվականին Լիվերպուլում 161 ֆունտով՝ այսօրվա փոխարժեքով շուրջ 245 դոլար: Կիթառը կորել էր Լոնդոնում 1963 թվականին The Beatles-ի Սուրբ Ծննդյան համերգի ժամանակ: Մի քանի տարի անց խանութից այն գնել էր երաժիշտ Ջոն Մաքքոուն, չիմանալով, որ գործիքը գողացել են Լենոնից: Մի քանի տասնամյակ կիթառը պատկանել է Մաքքոուին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին