Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը չի արդարացրել սպասումները
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին Դէննի Բոյլի ֆիլմը չի արդարացրել հանրության սպասումները. անցած հանգստյան օրերին այն հավաքել է 69 տոկոսից քիչ հանդիսատես, քան մեկ շաբաթ առաջ: 2411 կինոթատրոններից 2072-ը հրաժարվել են շարունակել ցուցադրել ֆիլմը և հանել այն վարձույթից, տեղեկացնում է iphones.ru-ն:
Բարեհաջող փակ շնորհանդեսից հետո, որտեղ «Սթիվ Ջոբսը» հավաքել էր 521 հազար ԱՄՆ դոլար գումար, սպասվում էր, որ լայն մասսաների համար դիտումը կբերի 15-19 մլն դոլար, սակայն սպասվող գումարը շատ ավելի քիչ էր` 7.3 մլն դոլար:
Ներկայումս ֆիլմը վարձույթներից «վաստակել» է 16.6 մլն դոլար գումար: Այս գումարը, ըստ աղբյուրի, ֆիլմի բյուջեից մի փոքր է ավելի: Հիշեցնենք` ֆիլմի բյուջեն կազմել է 30 մլն դոլար: Միաժամանակ կինոքննադատները ֆիլմը համարել են լավը:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են` դերասաններ Մայքլ Ֆասբենդերը և Քեյթ Ուինսլեթը, որոնց, չի բացառվում, որ առաջադրեն «Օսկաի»-ի: