Facebook-ից խոշորագույն ԶԼՄ-ներ օգտատերերի հաճախելիությունը կտրուկ նվազել է
SimpleReach վերլուծական կենտրոնի տվյալներով, Facebook-ից խոշորագույն ԶԼՄ-ներ «արտագաղթող» օգտատերերի քանակը նվազել է. 2015 թվականի հունվարից հոկտեմբեր այդ քանակը կրճատվել է 32 տոկոսով: 10 խոշոր ԶԼՄ-ների թրաֆիկը նվազել է 42.7 տոկոսով:
SimilarWeb-ը նույնանման հետազոտություն է կատարել ու պարզել, որ Facebook-ից խոշորագույն 50 լրատվամիջոցներ հաճախելիությունը զգալիորեն նվազել է հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Օրինակ, վկայակոչելով Fortune.com-ին, Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ Huffinton Post-ի հաճախելիությունը Facebook-ից նվազել է 60.1 տոկոսով մինչև 16 մլն օգտատեր, Fox Newsինը` 48.2 տոկոսով կամ մինչև 4.3 մլն մարդ, BuzzFeed-ինը` 40, 8 տոկոսով կամ մինչև 23.7 մլն մարդ:
Ամենաշատը նվազումն արձանագրվել է փետրվարին և միջինում կազմել է 75 տոկոս, միևնույն ժամանակ մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում պակաս նվազում է արձանագրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին