Իսպանացի բժիշկը իտալական անտառներում կենդանի է հայտնաբերվել 20 տարի առաջ անհետանալուց հետո
Իսպանացի բժշկին` Կարլոս Սանչես Օրտիզ դե Սալազարին իտալական անտառում 20 տարի անհետ կորելուց հետո գտել են կենդանի` կեղտոտ դեմքով, հսկայական, երկար մորուքով, գրում է Sky News-ը: Նրան գտել են երկու անձինք, ովքեր սունկ հավաքելիս են եղել:
Կարլոս Սանչեսը նրանց է ցույց տվել իր անձնագիրը ու ասել. «Ես իսպանացի եմ և այստեղ ապրում եմ 1997 թվականից սկսած»:
Նա ասել է, որ չէր ցանկանում ապրել մարդկանց շրջապատում, բայց այժմ կարիք ունի լքել անտառը, հեռանալ: Ամենայն հավանականությամբ, ըստ աղբյուրի, մարդը հեռացել է Սեվիլիայում գտնվող իր տնից 1995 թվականին խորը դեպրեսիայի պատճառով: 2011-ին նրան պաշտոնապես հայտարարել են մահացած, քանի որ չէր եղել ոչ մի տվյալ այն մասին, թե որտեղ էր գտնվում նա:
Հարազատները տեսնելով նրա լուսանկարը, հաստատել են, որ հայտնաբերվածը Կարլոս Սանչեսն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ