ԱՄՆ-ն հորդորում է Թուրքիային և Հայաստանին հաշտեցման ջանքերի համար բաց մնալ. ԱՄՆ դեսպան
Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն: Այսօր ԱՄՆ առաքելության արտաքին քաղաքական առաջնահերթություններին նվիրված ելույթում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ուրախ եմ նկատել, որ մեր երկրների միջև սերտ կապերը, վերջին երկու տասնամյակների ընթացքում շարունակել են վերելք ապրել: Չնայած 1991թ. ի վեր տեղ գտած բազմաթիվ ձեռքերումներին կան ոլորտներ, որտեղ առաջընթացը կանգնած է կամ լճացման վիճակում է գտնվում», -հայտարարեց ԱՄՆ դիվանագետը:
Նա ցավալի է համարում այն, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը և միևնույն ժամանակ ընդգծում, որ ԱՄՆ կառավարությունը կշարունակի ջանքերը պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով:
Միլզի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: «Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, մենք երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան