Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հարցը զեկուցող ՀՀ կենտորնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում գրավոր որևէ առաջարկություն կամ դիտողություն չի եղել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ԿԲ նախագահին, սակայն հարցը կապ չուներ քննարկվող թեմայի հետ: Հարցը վերաբերում էր Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչների խնդրին, ովքեր ՎՏԲ բանկից վարկեր են վերցրել և չեն կարողանում վճարել:
Ն.Զոհրաբյանն ասաց, որ փորձել է հարցն անձամբ լուծել և զրուցել է բանկի ղեկավարության հետ: Նրանք խոստացել են ընդառաջել: «Ես չեմ ուզում խաղող մթերող ընկերության անունը տալ, բայց այդ ընկերությունը ժամանակին չի կարողանում վճարել մթերման գումարը, ինչը կոնֆլիկտ է առաջացրել»,- ընդգծեց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե խնդիրը չլուծվի, ապա Կենտրոնական բանկը որևէ լծակ ունի՞ ազդելու, որպեսզի Աղավնաձոր գյուղի բնակիչները կարողանան երկարացնել իրենց վարկային պարտավորությունները մարելու ժամկետը:
Արթուր Ջավադյանն ասաց, որ հարցով ՀՀ կառավարության հետ համատեղ զբաղվում են: Ըստ նրա՝ բոլոր բանկերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ հետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը: «Պայմանավորվել ենք նաև մթերող կազմակերպությունների հետ, որ մինչև տարեվերջ վճարեն գյուղացիներին: Ինչ վերաբերում է այս հարցին, ես կառավարությունից տեղեկացա Աղավնաձորի խնդրի մասին և այդ հարցով խոսեցի ՎՏԲ-ի ղեկավարների հետ, այնտեղ բոլորի խնդիրը լուծվել է, մնացել է միայն մեկ խնդրահարույց վարկ՝ Հայկազի վարկը, որը կիսով գյուղացիական է, կիսով՝ ոսկու գրավով վարկ, սակայն գումարը մեծ չէ, բանկի հետ աշխատելում ենք, հարցով զբաղվում ենք»,- ասաց Ա.Ջավադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան