Հայաստանի համար որքան էլ ծառ տնկենք, քիչ է. Մարտուն Մաթևոսյան
Արդեն իսկ այս տասը ամիսների ընթացքում մթերած փայտանյութի ծավալը կազմել է 24 հազար խմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը՝ նշելով, որ հիմնական փայտանյութի մթերումը կատարվում է աշնանը:
Անդրադառնալով ձմռան նախաշեմին ավանդաբար կրկնվող անտառահատման դեպքերին և ապօրինի անտառօգտագործմանը, նա նշեց, որ այդ երևույթը հիմա ևս առկա է. «2015 թվականին արդեն իսկ արձանագրվել է 1273 ապօրինի հատված ծառ, այդ թիվը 2014 թվականի կազմել է 1063, իսկ 2013 թվականին՝ 928»:
Մաթևոսյանը նկատեց, որ այս թիվը համեմատելի չէ 90-ական թվականների ապօրինի մասսայական ծառահատումների հետ:
Ըստ նրա՝ անտառային համակարգի կայուն կառավարման տեսակետից շատ կարևոր է անտաօգտագործումը և անտառպահպանումը տարանջատել, իսկ մեզ մոտ միացված է:
«50 սմ տրամագծով ապօրինի հատված ծառի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտավորապես հարյուր հազար դրամ և բազմաթիվ քաղաքացիներ պատասխաանտվություն են ենթարկվել»,-հայտնեց նա:
Անտառվերականգնման աշխատանքներից խոսելով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ 2015 թվականին 175 հեկտար անտառվերակագնման աշխատանքներ են իրականացվել, թեև անհրաժեշտ է ավելի շատ ծառ տնկել. «Հայաստանի համար որքան էլ ծառ տնկենք, քիչ է»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը