Ալրաղացի Լյովը տեղափոխվել է Չեխիա՝ բնակության. «Ժողովուրդ»
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովը, բնակության նպատակով տեղափոխվել է Չեխիա: Թե կոնկրետ ինչ գործունեություն է ծավալում Լևոն Սարգսյանը Չեխիայում, դեռևս հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ն այս լուրերի իսկությունը պարզելու համար զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը ինչպես հայտնի է՝ Սարգսյանի եզակի մտերիմ ընկերներից է:
«Ես տեղյակ չեմ»,-հարցը լսելուց հետո պատասխանել է Աշոտ Աղաբաբյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: